հասարակություն

Դատի են տվել նախարարությանը

25.08.2011

Սյունիքի մարզի Կապան քաղաքի 5 բնակիչներ դատի են տվել ՀՀ Բնապահպանության նախարարությանն այն հայցապահանջով, որ պատասխանատվության ենթարկեն «Հայջրմուղկոյուղուն»՝ կոյուղաջրերն առանց մաքրման Ողջի գետ թափելու համար: «Բնապահպանության նախարարությունը չի կատարում իր կողմից ստանձնած պարտավորությունը, չի պարտադրում «Հայջրմուղկոյուղուն», որպեսզի այն կեղտաջրերը չթափի Ողջի գետը»,- երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց «Էկոլոգիական անվտանգության եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի նախագահ Արթուր …

կարդալ ավելին

Բանդիտիզմ

25.08.2011

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում մայրաքաղաքում հայտնի դարձած ավազակային հարձակումների կապակցությամբ` որակելով դրանք բանդիտիզմ: Հիշեցնենք, որ անցած կիրակի ավազակային հարձակման զոհ դարձավ նախկին պատգամավոր, «Ազգային Միաբանություն» կուսակցության նախկին անդամ Նապոլեոն Ազիզյանը: Առավոտյան ժամը 5-ին դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել էին Կիլիկիա թաղամասում գտնվող Ազիզյանի տուն, ծեծի էին ենթարկել նախկին պատգամավորին, նրա …

կարդալ ավելին

«Հեղինակավոր» հայի մասին

25.08.2011

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի մարմնավաճառների ու հասարակաց տների խնդրին: Նշվում է, որ առանց համապատասխան թույլտվության` Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվում է նվազագույնը 100,000 կին, որոնց միջին ամսական եկամուտը կազմում է 6000 դոլար: Երկուշաբթի օրը` կեսօրից հետո հարյուրավոր թուրք տղամարդիկ միմյանցից 5 րոպեի ընդմիջումով գնում են Քադեմ փողոցը, ուր գտնվում …

կարդալ ավելին

Այցելել է զորամաս

25.08.2011

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 22-ին այցելել է զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման ենթակայության զորամասերից մեկը, ծանոթացել զինծառայողների ծառայության պայմաններին: Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, նախարարը ելույթ է ունեցել զորամասի շարահրապարակում հավաքված զինծառայողների առջեւ եւ ներկայացրել զինված ուժերում կատարվող բարեփոխումները, խոսել հրամանատար-զինվոր փոխհարաբերությունների մասին: Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ցանկացած բարդ իրավիճակներում մենք հասնում …

կարդալ ավելին

«Օրրանին»` 150.000 դոլար

25.08.2011

Օգոստոսի 19-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում շուրջ 310 հանդիսականների ներկայությամբ կայացավ արդեն ավանդական դարձած «Օրրան» կենտրոնի 6-րդ ամենամյա բարեգործական ընթրիքը: Միջոցառման ամենամեծ անակնկալը «Վիվա Սել-ՄՏՍ» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին «Օրրանի» բարձրագույն պարգեւի` «Օրրան-Գրիգորյան» պատվո մրցանակի շնորհումն էր: Այն, ըստ կազմակերպիչների` նախատեսված է «Օրրանին» 200.000 դոլարը գերազանցող նվիրատվություն կատարած անհատների կամ կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Ձեռքի …

կարդալ ավելին

«Խեղճ երեխուս գլխով ինչե՞ր ա եկել, որ դիմել ա փախուստի»,- ասում է Սպիտակի բնակիչ Արփենիկ Մելքոնյանը

25.08.2011

«Շոգ ա, ինձ մի բաժակ ջուր կտա՞ք»,- դիմում եմ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչ Արփենիկ Մելքոնյանին: «Վայ, միակ բանն ա, որ կարող եմ մարդկանց տալ, իհարկե` կտամ»,- պատասխանում է` կապրոնե տարայից բաժակի մեջ ջուր լցնելով: Տարօրինակ, անդուր համով ու հաստատ մի քանի օրվա ջուր է: Արփենիկը հազվադեպ է իր վագոն-տնակից դուրս գալիս, այն էլ` դույլերով …

կարդալ ավելին

«Ես որբ չեմ, բայց…»

25.08.2011

Օրերս «168 Ժամ» թերթը նամակ է ստացել Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ Հերմինե Մախսուդյանից: Հերմինեն մեզ մի նամակ է ուղարկել, որը ներկայացնում ենք ստորեւ, եւ իր երկու տարեկան երեխայի լուսանկարները: Մեզ հետ հեռախոսազրույցում նա խնդրեց պարզապես տպագրել իր այդ նամակը, եւ չցանկացավ որեւէ բան ավելացնել: «Ես արդեն երկու տարեկան եմ, բայց ոչ մի անգամ չեմ …

կարդալ ավելին

Թանգարանային նմուշներ կամ՝ տարեցները Հայաստանում

25.08.2011

Տպավորություն է ստեղծվում, որ տարեցները հասարակությանը պետք են` իբրեւ սոսկ թանգարանային նմուշներ, ում հիշում ու հարցազրույց են վերցնում տարեկան մի քանի պատշաճ օրերի: Այդ դեպքում ինչո՞ւ է մարդկությունն ամբողջ աշխարհում ձգտում երկար ապրել եւ փորձում է բացահայտել երկարակեցության գաղտնիքները: Մեր բնակչության երիտասարդության նկատելի հոսքն արտերկիր հանգեցնում է նրան, որ երկրում հիմնականում մնում են տարեցները, եւ …

կարդալ ավելին

«Շանթի» Ն(ն)վերը` Հանրայինին

18.08.2011

Մեր տեղեկություններով` «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական հաղորդման մեկնաբան Նվեր Մնացականյանն ազատվել է աշխատանքից եւ տեղափոխվել է Հանրային հեռուստաընկերություն, որտեղ լրատվական եւ վերլուծական ծրագրերի բաժնում աշխատելու է որպես հաղորդավար: Երեկ այդ տեղեկությունը tert.am-ի հետ զրույցում հաստատել է նաեւ Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն Սամվել Ֆարմանյանը: Վերջինս ասել է, որ Մնացականյանը, բացի լրատվական թողարկումներից, վարելու է նաեւ …

կարդալ ավելին

Խոշորների հասույթն աճել է

18.08.2011

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի հունիս ամսվա ամփոփ ցուցանիշները»։ 440 խոշորագույն հարկատուների գործունեության վերլուծության արդյունքում ՊԵԿ-ը պարզել է, որ իրացումից հասույթը 2011թ.-ի հունիս ամսին կազմել է 205.4 մլրդ դրամ կամ նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է 5.4 %-ով: Ընդ որում, նշված ցուցանիշի …

կարդալ ավելին

«Մեր կյանքը փլատակի տակից դուրս չի գալիս»,- ասում է որդեկորույս Աիդա Մնոյանը

18.08.2011

Անդրանիկի երազանքներն ուրվականների պես թափառում են սեփական ձեռքերով կառուցած կիսատ տան երկայնքով: Տունը որբացել է… Կարոտում է այն ձեռքերին, որոնք երկու տարի շարունակ սպասել են դրված վերջին քարին: Վերջին քարը չի գտնվել: Անդրանիկն էլ ապրիլի 27-ին չէր գտնվում: 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո գտնվել էր, ու թվում էր` միշտ, ինչ էլ լինի, գտնվելու է: Երկու …

կարդալ ավելին

«Հայ Արտը» կփակվի՞

18.08.2011

Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ երեկ քաղաքապետարանի ենթակայության մշակութային հաստատությունների ընթացիկ գործունեության եւ զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ոլորտը ներկայացնող հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ժամանակ: Կ. Կարապետյանն ընդգծել է, որ քաղաքապետարանի ենթակայության գրադարանները, թանգարանները, երաժշտական դպրոցներն ու թատրոնները պետք է ունենան զարգացման հստակ …

կարդալ ավելին

«Գեղեցիկ Երեւան»՝ մարդկանց ճակատագրերի հաշվին

18.08.2011

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր որոշմամբ` մայրաքաղաքի 3400 կրպակներ մի քանի ամիսների ընթացքում ապամոնտաժվելու են: Մեծ թվով կրպակների «ջարդ» է իրականացվել մասնավորապես Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս, Փափազյան, Քոչար, ինչպես նաեւ` Կենտրոն վարչական շրջանի մի շարք փողոցներում: Կրպակատերերը հայտարարում են, որ քաղաքապետը հանրապետությունում գերսոցիալական խնդիր է ստեղծել, որի արդյունքում հազարավոր ընտանիքներ հայտնվել են անորոշության մեջ, հետեւաբար …

կարդալ ավելին

Հայերն ու հրեաները

18.08.2011

Իսրայելական «The Jerusalem Post» պարբերականում հրապարակվել է Բեն Հարթմանի հոդվածը, որտեղ վերջինս համեմատում է հայկական սփյուռքի «Birthright Armenia» ծրագիրը հրեական աշխարհի «Birthright Israel» ծրագրի հետ: Բեն Հարթմանը, մասնավորապես, գրում է, որ դժվար չէ ուշագրավ համեմատություն անցկացնել հայերի եւ հրեաների միջեւ: «Ամբողջ աշխարհում սփռված, ցեղասպանության ու ողբերգության հետեւանքով տեղահանված փոքր, հին ժողովուրդ` հաջողակ գլոբալ սփյուռքով, որը …

կարդալ ավելին

Սահակը խոստովանել է

18.08.2011

Ամերիկյան Medicare բժշկական ապահովագրության համակարգում զեղծարարություններին մեղսակից լինելու եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Սահակ Թումանյանը դատական նիստի ժամանակ իրեն մեղավոր է ճանաչել: Թումանյանին մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ մինչեւ 500.000 դոլար տուգանք է սպառնում: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, 44-ամյա Թումանյանը խոստովանել է, որ մեղավոր է, բայց չի բացատրել, թե ինչու: Թումանյանը խոստովանել է, որ 2007 եւ …

կարդալ ավելին

Նոր աղանդ է ներխուժել Հայաստան

18.08.2011

Այն մարդկանց, ում խաբելով ու զոմբիացնելով ներքաշել են աղանդավորական կառույց, նորմալ կյանքին վերադարձնելու համար կպահանջվի 2-7 տարի եւ ահռելի մեծ ֆինանսական միջոցներ: Երեկ հրավիրված ասուլիսում նշել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության կենտրոն» կազմակերպության ղեկավար Ալեքսանդր Ամարյանը, ում գնահատմամբ` Հայաստանում շատ են ակտիվացել կրոնական կառույցները, հատկապես «Եհովայի վկաները»: Այդ աղանդի ներկայացուցիչները տարբեր հայցերով դիմում են դատարաններ` …

կարդալ ավելին

ԿՎՆ-ը` որպես սոցիալական չարիք

18.08.2011

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ծանոթներիցս մեկը, որը նաեւ նախկին կավեենշչիկ է, պատմեց մի անեկդոտ. Ապարանցի տղան հարցնում է հորը. – Հայրիկ, դու ապարանցի՞ ես: – Այո, որդիս: Պապս ապարանցի էր, հայրս ապարանցի էր, բնականաբար ես էլ եմ ապարանցի: – Հայրիկ, ստացվում է` ե՞ս էլ եմ ապարանցի: – Այո, որդիս: Պապդ ապարանցի էր, ես ապարանցի …

կարդալ ավելին

Սիրելի ընթերցող

23.07.2011

«168 Ժամ» թերթի անձնակազմը այսօրվանից մեկնում է արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի օգոստոսի 18-ին:

կարդալ ավելին

Բիզնես` քաղաքի հաշվի՞ն

23.07.2011

Երեւանի քաղաքապետարանի քաղաքաշինության խորհրդում երեկ քննարկվել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ հյուրանոց կառուցելու եւ Արամի փողոցում եւս մեկ բարձրահարկ հյուրանոց կառուցելու մասին հարցերը: Ճարտարապետ Սասուն Քալաշյանի տեղեկացմամբ` հյուրանոցը նախատեսվում է կառուցել մետրոյի կայարանի եզրագծով այնպես, որ «մետրոն, մետրոյի ծաղիկը մնում է այդ կառույցի բակում»: «Մետրոյին ձեռք չեն տալիս, բայց դրա վրա բարձրանում է մոտ …

կարդալ ավելին

Թագավորի նոր հագուստը

23.07.2011

Հայաստանում անհասկանալի վիճակ է, որը դժվար է բացատրել միայն ամառային տապով: Անհասկանալի վիճակը մեզ մոտ սեզոնային չէ, այլ քրոնիկ: Երբ Հայաստանից չհեռացած մարդիկ ահազանգում են, որ իրենց մերձավորներն ու հարեւաններն ընտանիքներով հեռանում են Հայաստանից, իշխանություններին թվում է, թե մարդիկ` ա) ունեն միայնակ մնալու ֆոբիա, բ) հոգեբանական անհավասարակշիռ վիճակից հալյուցինացիաների մեջ են: Այսինքն` սեւեռվել են միայն …

կարդալ ավելին