«Հեղինակավոր» հայի մասին

25/08/2011

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթն իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայի մարմնավաճառների ու հասարակաց տների խնդրին: Նշվում է, որ առանց համապատասխան թույլտվության` Թուրքիայում մարմնավաճառությամբ զբաղվում է նվազագույնը 100,000 կին, որոնց միջին ամսական եկամուտը կազմում է 6000 դոլար: Երկուշաբթի օրը` կեսօրից հետո հարյուրավոր թուրք տղամարդիկ միմյանցից 5 րոպեի ընդմիջումով գնում են Քադեմ փողոցը, ուր գտնվում է Ստամբուլի խոշորագույն հասարակաց տներից մեկը: Մուտքի մոտ Ոստիկանությունը զննում է նրանց եւ նոր թողնում ներս: «Հիմնական ծառայությունն» արժե 35 լիրա (գրեթե 20 դոլար), որից 20 լիրան (11 դոլար) տեղի վարձն է, իսկ մնացածը` մարմնավաճառինը: Բայց եթե հաճախորդը ցանկանում է, որ մարմնավաճառն իրեն քնքուշ խոսքեր ասի, համբուրի, ապա նա պետք է վճարի հավելյալ 15-20 լիրա, այլապես` նա սեքսից բացի, ոչ մի այլ բան չի ստանա»: Թերթի տվյալներով` Ստամբուլի Բեյօղլու թաղամասում, որտեղ գտնվում է նաեւ Քադեմ փողոցը, մարմնավաճառությունը սկսեց զարգացում ապրել 1970-ական թվականներից։ Այստեղ հասարակաց տների կայսրություն հիմնեց պոլսահայ գործարար Մաթիլդ Մանուկյանը (1914-2001), ում տարեկան շահույթը կազմում է 4 միլիոն դոլար։ Հիշեցնենք, որ Մաթիլդ Մանուկյանը (1914-2001) Թուրքիայում ունեցել է 37 հասարակաց տուն եւ վճարած հարկերի ցուցանիշով 6 անգամ ռեկորդ է գրանցել, ինչի համար տարբեր պարգեւների է արժանացել պետության կողմից: