BMW-ն շուռ է եկել. 4 մարդ հիվանդանոցում են

11/07/2011

Երեկ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դեպքի վայրից պատմեց, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհի Արեւաբույր գյուղի հատվածում BMW մակնիշի 22 ՕՏ 525 համարանիշի ավտոմեքենան բախվել է հանդիպակաց ուղղությամբ երթեւեկող «Կամազ» մակնիշի 51 ՕՕ 356 համարանիշի ավտոմեքենային: Բախման արդյունքում BMW-ն շուռ է եկել` մոտ 6-8 մետր սահելով այդպես ընթացել: BMW-ի վարորդը Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 25-ամյա Սուրիկ Թովմասյանն էր, ուղեւորուհին` վարորդի քույրը` 22-ամյա Հասմիկ Թովմասյանը, եւ եւս երկու հոգի, ովքեր տեղափոխվել են Արտաշատի քաղաքային հիվանդանոց, ապա` «Էրեբունի» բժշկական կենտրոն: Իսկ «Կամազի» վարորդն է եղել 48-ամյա Ժիրիկ Սարգսյանը:

Լուս.` Գագիկ Շամշյանի