Ո՞ր բարեմասնության համար

09/07/2011

Երեւանի պետական համալսարանի նորընտիր ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ` պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր վերընտրման պատճառը` ասել է. «Հավատացեք, որ ուրիշ բարեմասնությունների համար ռեկտոր չեն ընտրում: Եվ եթե ինձ ընտրել են, ուրեմն ինչ-որ դրական տեղաշարժեր եղել են համալսարանում այս տարիներին»: Հարցին էլ, թե ինչու ռեկտորի պաշտոնի այլ հավակնողներ չեղան, ԵՊՀ վերընտրված ռեկտորը դժվարացել է պատասխանել. «Դժվարանում եմ ասել, թե ինչու չեղան այլ թեկնածուներ: Ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, որ այլ թեկնածուներ չկային»: