Առանց գրանցման

15/07/2011

Պետեկամուտների կոմիտեի Օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերել են ապօրինի տաքսի ծառայություն: Այն գործել է մայրաքաղաքի Կորյունի 6 հասցեում` առանց համապատասխան պետական գրանցման: Ապօրինի ձեռնարկատիրությունը, որը, ըստ ձեռք բերված տվյալների, ծավալվել էր մայիսից, կասեցվել է: ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է համապատասխան ստուգում: Գործունեության օրինականության ստուգում է կատարվում նաեւ Աբովյանի` Լ.Օրբելու անվան համալսարանի նկուղային տարածքում հայտնաբերված արտադրամասում, որտեղ օբսիդիանից հուշանվերներ են պատրաստվել ու վաճառվել: Օբսիդիանից հուշանվերներ պատրաստելու գործը գրավել էր նաեւ մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրոջ, ով այդ գործունեությամբ զբաղվել է մայրաքաղաքի Մոլդովական փողոցում: Երեւանի Թեւոսյան փողոցում առանց պետական գրանցման եւ հարկային մարմիններում հաշվառվելու գործել է կարի արտադրամաս. 100քմ տարածքում մարզազգեստ է արտադրվել: Արտադրամասերի գործունեությունը դադարեցվել է: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունների հետեւանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է: Այդ մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից: