Սեպտեմբերի 2-ին Սպիտակ-Երեւան ճանապարհի 17-րդ կմ-ին, «Միցուբիշի Գալա» մակնիշի ավտոմեքենան դուրս գալով ճանապարհի բանուկ մասից` ընկել է ձորը: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` վարորդը` «Ռուբիկոն» հաղորդաշարի նախկին վարող Էրիկ Անթառանյանը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: