Երեկ 23:30-ի սահմաններում սրտի կաթվածից մահացել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը: Հիշեցնենք, որ նա վերջերս վերընտրվել էր ԿԸՀ նախագահի պաշտոնում: «168 Ժամը» ցավակցում է Գ. Ազարյանի ընտանիքին եւ հարազատներին` նրա անժամանակ մահվան կապակցությամբ: