Զենք է տեղափոխել

15/09/2011

Մոլդովան ժամկետանց սպառազինություն է վաճառել լատվիական մի ընկերության, որը հետագայում հայկական ավիաընկերություններից մեկին պատկանող ԻԼ-76 ինքնաթիռով տեղափոխվել է Լիբիա: RBK-ին Մոլդովայի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը Լիբիայում պայմանագրային չվերթեր է իրականացնում, իսկ Մոլդովա ժամանել է լատվիական ընկերության հետ ունեցած պայմանագրով: Նշվում է, որ Մոլդովայի կողմից ժամկետանց սպառազինության վաճառքն իրականացվել է պայմանագրի համաձայն, իսկ ստացված միջոցներն ուղղվելու են Մոլդովայի պետբյուջե: