Մարդահամար են անցկացնում

06/10/2011

Հոկտեմբերի 12-21-ը Հայաստանում կանցկացվի մարդահամար: Արդեն կազմվել են հարցաթերթեր, որոնք պարունակում են 33 հիմնական հարց, եւ որոնց միջոցով պետք է ճշտվի ոչ միայն բնակչության թիվը, այլեւ բնակիչների զբաղվածությունը, կրոնական դավանանքը, ընտանեկան կարգավիճակը եւ բնակության պայմանները: Ազգային-վիճակագրական ծառայության ժողովրդագրության եւ բնակչության` մարդահամարի բաժնի պետ Կարինե Կույումջյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ հաշվառված 12.500 հաշվարարներն արդեն հոկտեմբերի 8-10-ը կշրջեն իրենց տեղամասերում, բնակչությունից նախօրոք կճշտեն, թե ո՞ր ժամին է հարմար տվյալ ընտանիքում հարցում իրականացնելը: «Եթե տվյալ բնակչին դժվար կլինի տանը գտնել, եւ անգամ հարեւանների միջոցով այդ հարցաթերթը հաշվարարը չկարողանա փոխանցել, ապա դա այնպես է պատրաստված, որ դռան ներքեւի կողմից հնարավոր է ներս դնել»,- ասել է նա` հավելելով, թե 2012թ. տարեվերջին կսկսեն հրապարակել նախնական ցուցանիշները, քանի որ արդյունքների ամփոփման համար լրացուցիչ գործառույթներ են անհրաժեշտ: Մարդահամարն անցկացնելու նպատակով հատկացվել է 2.5 մլրդ դրամ կամ մոտ 67 մլն դոլար: Նշենք, որ մարդահամարն անցկացվում է 10 տարին մեկ: