5-ամյա Անուշ Հայրապետյանը տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվանդությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիաթերապիան հուսադրող արդյունքներ էր տվել բժիշկներին, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին նա դուրս գրվեց հիվանդանոցից, մնալով կենտրոնի հսկողության տակ: Ցավոք, վեց ամիս անց, հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց` բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար հսկայական ֆինանսական միջոցներ են պահանջվում, որ Անուշի ընտանիքը միայնակ ի վիճակի չէ հոգալու: Բարեբախտաբար, դոնորի նույնականացման արդյունքը դրական է: Դիմում ենք բոլորին` ֆինանսական աջակցություն ցուցաբերելու խնդրանքով:
Բացվել է համապատասխան հաշվեհամար Ամերիաբանկում:
Դրամային փոխանցումների համար: 1570012711940100
Դոլարային փոխանցումների համար: 1570012711940101
Եվրոյով փոխանցումների համար: 1570012711940146
Անվանական փոխանցումներ կարող են արվել նաեւ Օգնեմ հիմնադրամի հաշվեհամարներին. http://ognem.am/en/about_us
Նախապես շնորհակալ ենք բոլոր սրտացավ մարդկանց:
Անուշ Հայրապետյանի ծնողներ`
Լիլիթ ԳյոզալյանՍերգեյ Հայրապետյան