Այսօր երկօրյա պետական այցով Հայաստան է ժամանելու Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ: ՀՀ նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ Երեւանում Ն. Սարկոզին Ս. Սարգսյանի հետ միասին մասնակցելու է նաեւ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի բացմանը, ներկա է գտնվելու նաեւ Օգյուստ Ռոդենի հեղինակած Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանի բացման արարողությանը, որը Ֆրանսիայի նվերն է Հայաստանին: