Ռուս երաժիշտ Անդրեյ Մակարեւիչը «Սնոբ» ամսագրին տված հարցազրույցում պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 3-ին Կեմերովոյում կայացած «Մաշինա վրեմենի» խմբի համերգի ժամանակ: Նրա խոսքով` համերգից առաջ բեմ է բարձրացել մի մարդ ու հայտարարել, թե համերգն անցկացվում է «Եդինայա Ռոսիա» կուսակցության ու Համառուսական ժողովրդական ճակատի աջակցությամբ: Այս հայտարարությունը վրդովմունք է առաջացրել հանդիսատեսի մոտ, նրանք սկսել են սուլել` պահանջելով ետ վերադարձնել իրենց գումարները: Մակարեւիչը վստահեցրել է, որ ինքը գաղափար անգամ չի ունեցել բեմին հայտնված երիտասարդի նենգ ծրագրերի մասին, եւ որ երիտասարդը խաբեությամբ է հայտնվել բեմում: Համերգից առաջ խմբին դիմել է Կեմերովոյի նահանգապետի ներկայացուցիչն ու ասել, որ ցանկանում է իշխանությունների անունից կոլեկտիվին պագեւատրել պատվավոր շքանշաններով` արվեստում ունեցած ներդրման համար: Մակարեւիչը համաձայնել է, սակայն պարգեւները տալուց առաջ երիտասարդը հանկարծ սկսել է քարոզել «Եդինայա Ռոսիային»: «Էտո նազիվաետցա, տրախնուտ բեզ պրեդուպրեժդենիյա»,- ասել Մակարեւիչը: Նա իշխանություններից խնդրել է այսուհետեւ իրեն չպարգեւատրել եւ պատվավոր շքանշաններ չտալ, դուրս չգալ բեմ եւ իր ու խմբի հաշվին քարոզչություն անել: Ի դեպ, թեեւ Ա. Մակարեւիչը պնդում է, որ ինքն ընդդիմադիր չէ, սակայն նրա գրեթե բոլոր երգերն այդ շեշտադրումն ունեն: