Հաջորդը` հայերենով

29/11/2011

Ճանաչողական այցով երեկ Գյումրի է այցելել Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը, ով այնտեղ հանդիպում է ունեցել տեղի հ/կ-ների ներկայացուցիչների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: «Եկել եմ կնոջս հետ, մոտիկից ծանոթանալու գյումրեցիների խնդիրներին»,- նշել է Ջոն Հեֆերնը, ով առաջին անգամ էր Գյումրիում: Դեսպանն այցելել է նաեւ Գյումրիի տեխնիկական գրադարան, որտեղ մասնակցել է նոր սենյակի բացման արարողությանը: Պատասխանելով լրագրողների հարցերին` դեսպանը նշել է, որ առայժմ չի ցանկանում գնահատականներ տալ, թե ինչպես է անցնող տարիների ընթացքում վերակառուցվել աղետի գոտին: «Չեմ շտապում, իմ հաջորդ այցելության ընթացքում կնախատեսեմ հանդիպումներ նաեւ քաղաքային ու մարզային իշխանությունների ներկայացուցիչների հետ, քննարկելու տնտեսական ու սոցիալական հարցեր: 6 շաբաթների ընթացքում ես հասցրել եմ որոշակիորեն տիրապետել նաեւ հայերենին, սակայն հաջորդ այցի ժամանակ խոստանում եմ Ձեր հարցերին պատասխանել հայերենով»,- ասել է նա: