Դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Կարապի լճի սահադաշտի հերթական տարեշրջանի բացումը: Բացման մեկնարկը կտրվի ժամը 16-ին` մարզահամերգային գեղեցիկ ծրագրով, պատանի գեղասահորդների ցուցադրական ելույթներով ու հաճելի անակնկալներով: Սահադաշտը, համապատասխան եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր, ժամը 11:00-16:30-ը: Սահադաշտի տոմսի արժեքը չի փոխվել. սեփական չմուշկներով այցելության դեպքում` այն 500, սահադաշտի աշխատակազմի կողմից չմուշկներ տրամադրելու դեպքում` 1000 դրամ է: