Ծեծել են Գագիկ Շամշյանին

09/12/2011

Դեկտեմբերի 8-ի երեկոյան, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները Չարենցի եւ Մխիթար Հերացի փողոցների գետնանցման հատվածից բերման են ենթարկել երեք երիտասարդի, ովքեր անհարգալից վերաբերմունք են դրսեւորել քաղաքացիների նկատմամբ: Դեպքը տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում, ուր վերջիններս շուրջ 15 րոպե խախտել են հասարակական կարգն ու հայհոյել, քաշքշել եւ հարվածներ են հասցրել այնտեղ իր մասնագիտական գործունեությունն իրականացնող ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Գ. Շամշյանին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: