Այրվել են թղթապանակները

08/12/2011

Երեկ երեկոյան` ժամը 18:24-ին Հրշեջ ծառայության աշխատակիցներն ահազանգ են ստացել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում բռնկված հրդեհի մասին: Ժամը 20:00-ի կողմերը հրդեհը հաջողվել է մարել: Այրվել է սենյակներից մեկի 3 մետր քառակուսի չափով փայտե միջնապատը եւ թղթապանակներով լի գրապահարանը: Երեկ ուշ երեկոյան դեռեւս չէր հաջողվել պարզել, թե ո՞րն է եղել հրդեհի պատճառը, եւ արդյոք այրված թղթապանակներում կարեւոր փաստաթղթեր եղե՞լ են, թե՞ ոչ: