Թբիլիսիի հայ համայնքը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը վաճառվելու է: Ըստ հաղորդագրության` 90-ականներին թանգարանի մի հատվածը հանձնվել է մի գործարարի, ով այսօր տուն-թանգարանը պատրաստվում է վաճառել վրաց-թուրքական «Ջեո Թուրան» ընկերությանը: Վերջինն էլ, իր հերթին, այն դարձնելու է թուրքերի համար նախատեսված հանրակացարան: Թբիլիսիի հայ համայնքի տվյալներով` «Ջեո Թուրանը» Թումանյանի ծոռ Ալեն Թումանյանին առաջարկել է վաճառել տուն-թանգարանի երկրորդ հարկը, սակայն մերժում է ստացել: