Հետաքննությունը պետք է շարունակել

19/01/2012

Միջազգային հասարակական «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպությունն անհրաժեշտ է համարում շարունակել «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հետաքննությունը: «Արդարադատությունը չի հաղթանակի, քանի դեռ սպանության մեղադրյալները դատարանի առջեւ չեն կանգնել եւ պատժվել օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ծրագրերի համակարգող Նինա Օգնիանովան: Նրա խոսքով` CPJ-ն համերաշխ է Դինքի ընտանիքի, գործընկերների եւ բարեկամների հետ` կոչ անելով թափանցիկ հետաքննել զինվորական պաշտոնյաների մեղսակցության հարցը: