Երեկվա դրությամբ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետի մոտ երեք բեռնատար է մնացել: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը news.am-ին ասել է, թե Հայաստանի քաղաքացիների մի մասը վերադարձել է Հայաստան, մյուսները Ռուսաստան են մեկնել այլ ճանապարհներով: Նշենք, որ երեկվա դրությամբ եղանակային վատ պայմանների պատճառով փակված անցակետում էին գտնվում Հայաստանի քաղաքացիներով երեք մեքենաներ, նաեւ 6 բեռնատար եւ 1 ավտոբուս: