Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը: ՀՔԾ լրատվական ծառայությունից news.am-ին հայտնում են, որ նա կասկածվում է ՀՀ քր. օր-ի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարք կատարելու` ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ: