Ինչու չկա Վանո Սիրադեղյանի անունը

31/01/2012

lragir.am-ի փոխանցմամբ` ՀՀ ՆԳ նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վանո Սիրադեղյանի անուն-ազգանունը ներառված չէ ՀՀ ընտրողների ցուցակում: Երբ կայքի թղթակիցը փորձել է ԿԸՀ կայքում տեղադրված ընտրողների ռեգիստրում փնտրել Վանո Սիրադեղյանի անուն-ազգանունը, պարզել է, որ նման անուն-ազգանուն ընդհանրապես գոյություն չունի ցուցակում: «Վանո Սիրադեղյանը տարիներ շարունակ ոչ միայն ընտրել, այլեւ` ընտրվել է ԱԺ պատգամավոր, հետեւաբար` նրա անունը պետք է որ ներառված լիներ ցուցակում` անկախ նրանից` Վանո Սիրադեղյանն այսօր որտեղ եւ ինչ կարգավիճակում է գտնվում: Առավել եւս, որ Հայաստանից տարիներ շարունակ բացակայող, բայց ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց անունները շարունակում են մնալ ընտրացուցակներում: Ու դա գաղտնիք չէ որեւէ մեկի համար: Միգուցե ընտրողների ռեգիստրը վարող մարմիններն իրենք մեկնաբանեն այդ փաստը»,- գրում է lragir.am-ը: