Բանկ` հանրախանութի փոխարեն

26/01/2012

Երեկ ոստիկանների միջամտությամբ փակվել է «Հայրապետյան եղբայրներ-Հ.Ա» ՓԲԸ-ին պատկանող «Հայաստան» հանրախանութը: Ոստիկանության մի խումբ աշխատակիցներ, ինչպես նաեւ «Ամերիաբանկի» ներկայացուցիչներ երեկ այցելել են հանրախանութ եւ դուրս հանել վարձակալությամբ այնտեղ առեւտուր իրականացնող անձանց: Հանրախանութի տնօրինությունից ոչ ոք այդ պահին տեղում չի եղել: Ավելի ուշ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն հաղորդագրություն տարածեց` հաստատելով, որ այդ տարածքը օրենքով սահմանված կարգով անցել է բանկի սեփականությանը` բանկի նկատմամբ ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման հիմքով: