Ձերբակալել են

31/01/2012

Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Շիրակի մարզային վարչությունների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ կաշառակերության դեպք է բացահայտվել: Հունվարի 29-ին մի ուսանող Ոստիկանությունում հաղորդում է տվել, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Մանկավարժություն» ֆակուլտետի դեկան, 70-ամյա Արտաշես Մկոյանն, ըստ նախնական պայմանավորվածության, հունվարի 29-ին Գյումրի քաղաքում իրենից ստացել է 150.000 դրամ կաշառք: Ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ` կատարված հետաքննության արդյունքում պարզվել է, որ Արտաշես Մկոյանն իրականում 150.000 դրամ կաշառքը ուսանողից վերցրել է` նրան առանց քննություններին եւ ստուգարքներին մասնակցելու դրական գնահատելու համար: Մկոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Հիշեցնենք, որ Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը ԲՀԿ-ից է: