Հայկ Գեւորգյանի բողոքը մերժել են

20/03/2012

«Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը, ով վերաքննիչ դատարանում բողոքարկել էր իրեն փետրվարի 3-ին կալանավորելու մասին` ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը, մերժում է ստացել: news.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Հ. Գեւորգյանը` հավելելով, որ 15 օրվա ընթացքում իրենք կդիմեն վճռաբեկ դատարան, իսկ առաջիկա օրերին` նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն: Հիշեցնենք, որ Հայկ Գեւորգյանը կալանավորվել է փետրվարի 3-ին: Նա մեղադրվում է մի քաղաքացու «վրաերթի ենթարկելու մեջ»: