Հայցը մերժվեց

14/04/2012

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դեմ հարուցված հայցը, որը ներկայացրել էր Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի որդին` Տիգրան Տերտերյանը: Վերջինս իր «պատիվն ու արժանապատվությունը» վիրավորելու համար հրապարակված տեղեկությունը հերքելու եւ 2 մլն դրամ բռնագանձելու հայցապահանջ էր ներկայացրել: Հիշեցնենք նաեւ, որ թերթի եւ լրագրողի դեմ նույն հայցապահանջը ներկայացրել է նաեւ նախկին տնօրինուհի Ս. Նազարյանը: Դատարանը, հաշվի առնելով դեռեւս այս տարվա փետրվարին նշյալ տնօրինուհու դեմ հարուցված քրեական գործը` նոյեմբերին ժամանակավորապես կասեցրել է դատական գործի քննությունը: Տնօրինուհու դեմ նախաքննությունը դեռ չի ավարտվել: