Ինքնասպան է եղել

17/05/2012

Երեկ առավոտյան, սեփական բնակարանում գտել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի` ուռոլոգ, 48-ամյա Արմեն Թումանյանի կախված մարմինը: Ինչպես հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, Ա. Թումանյանն ինքնասպան է եղել սավանով կախվելու միջոցով: «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Արթուր Ռոստոմյանը NEWS.am-ի թղթակցին ասել է, որ մեկ շաբաթ Թումանյանը չի եկել աշխատանքի, հիվանդ է եղել, դիմել էր բաժնի վարիչին` խնդրելով աշխատանքի չներկայանալ: «Դրանից ավելի բան չեմ կարող ասել: Չունեմ որոշակի ինֆորմացիա, որ ձեզ ասեմ»,- ասել է նա` հավելելով, որ հնարավոր է` նրա մոտ մրսածություն է նկատվել: Իսկ թե ինչը կարող էր նրան դրդել ինքնասպանության, Արթուր Ռոստոմյանը դժվարացել է ասել, քանի որ տեղյակ չէ, թե ինչ խնդիրներ կարող էր ունենալ բժիշկը. որեւէ տարօրինակ բան նրա մոտ երբեւէ չի նկատել: 48-ամյա տղամարդը ամուսնացած է եւ ունի երկու անչափահաս երեխա: