Մայիսի 15-ին, ժամը 15։35-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին եւ հայտնել, որ զենք-զինամթերք ունի եւ թողնում է Պուշկինի փողոցի թիվ 43 շենքի բակում` աղբարկղի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է «Կարաբին» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նույն օրը, ժամը 13։50-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ Հրազդանի կիրճ տանող ճանապարհին` թունելում, զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է ականանետային ական, ազդանշանային հրթիռ եւ «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի 215 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Իսկ մայիսի 15-ին, ժամը 16։10-ին մի քաղաքացի զանգահարել է Ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ զինամթերք է թողնում Մամիկոնյանց փողոցի թիվ 40 շենքի հարեւանությամբ գտնվող աղբարկղերի մոտ: Մեկնած օպերատիվ խումբը հիշյալ վայրում հայտնաբերել է 2 նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի 4 պայթուցիչ, «Կարաբին» հրացանի 7.62 մմ տրամաչափի` 6, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 60, եւ 7.62 մմ տրամաչափի 51 փամփուշտ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Մայիսի 15-ին, ժամը 15։00-ին Ոստիկանության Սեւանի բաժին է ներկայացել Սեւան քաղաքի 53-ամյա մի բնակչուհի եւ հանձնել «Կարաբին» հրացանի 7,62 մմ տրամաչափի 91 փամփուշտ, «Ֆ-1» նռնակ` առանց պայթուցիչի, նռնակի պայթուցիչ եւ ինքնաձիգի պահունակ: Նշանակվել է փորձաքննություն: Այս մասին տեղեկացնում են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ որի` բոլոր գործերով կատարվում է հետաքննություն: