Ռուսաստանի Խանտի Մանսիյսկի ինքնավար մարզի Նիժնեվարտովսկ քաղաքում ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` գողության մեղադրանքով: Ըստ Խանտի Մանսիյսկի դատախազության մամուլի հաղորդագրության, քննության վարկածով` մայիսի 10-ին, «Տատրա» հանգստյան գոտու մոտակայքում հայերը «Սամոտլորնեֆտեգազ» ԲԲԸ-ին պատկանող նավթատարում անօրինաբար ճեղք են բացել, որտեղից նավթ են քաշել: Սակայն նրանց չի հաջողվել գործն ավարտին հասցնել, քանի որ ոստիկանները կանխել են նրանց գործողությունները: