Կաթողիկոսը քահանային կարգալույծ է հռչակել` անհարիր վարքագծի համար

14/06/2012

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տեր Սմբատ աբեղա Պողոսյանը` ծառայության ընթացքում դրսեւորած եկեղեցականին անհարիր վարքագծի համար: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, կարգալույծ հռչակված եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքերը` Ջանիկ Պողոսյան ավազանի անունով: