10 մլն մարդ` «Google plus»-ում

15/07/2011

«Google plus» սոցիալական ցանցում արդեն 10 միլիոն մարդ է գրանցված: Այդ մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը, ըստ որի` դեռեւս թեստավորման փուլում գտնվող կայքին երկու շաբաթում միացել են միլիոնավոր մարդիկ: Հիմա օգտատերերն օրական միլիարդավոր հաղորդագրություններ ու հղումներ են փոխանակում: Շմիդտի խոսքերով` սոցցանցը ստեղծելիս իրենց նպատակը դյուրին ու «բնազդային հասկանալի» արտադրանք տալն է եղել: «Google»-ում մեկ այլ կարեւոր ձեռքբերում են համարում Անդրոիդ համակարգով սարքերի օրական 550 հազարով ակտիվացումը, ինչի շնորհիվ այդ օպերացիոն համակարգը ամրապնդվել է սմարթֆոնների շուկայի առաջատարի դիրքում: Աճել է նաեւ «Google Chrome» բրաուզերից օգտվողների թիվը եւ արդեն գերազանցում է 150 միլիոնը ամբողջ աշխարհում: