տեխնոլոգիաներ

«Ճգնաժամի ավարտին կլինենք է՛լ ավելի հզոր ընկերություն»,- ասում է «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը

06.03.2009

Համաշխարհային ՏՏ ոլորտում առաջատար «Synopsys» ընկերության կորպորատիվ մարքեթինգի գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի Հայաստան այցի նպատակն է շարունակել ներդրումները հայաստանյան մասնաճյուղում, ինչպես նաեւ աշխատել մի շարք հանձնաժողովներում, ինչպիսին, օրինակ, նախագահական նոր պարգեւի հիմնադրման հանձնաժողովն է: Բացի դրանից, Ռ. Գոլդմանը նաեւ դասախոսություններ է կարդալու Հայաստանի պետական ճարտարագիտական եւ Երեւանի պետական համալսարաններում` …

կարդալ ավելին

Խոչընդոտում է զարգացմանը

25.02.2009

«Հարկային ու մաքսային օրենսդրությունը, ընդհանուր առմամբ, ես կգնահատեի դրական, իսկ հարկային վարչարարությունը` ոչ: Հաճախ անհասկանալի է, եւ շատ դժվար է օտարերկրյա ներդրողներին բացատրել, թե ինչու է հարկային որեւէ վարչարարություն կիրառվում մեկ ուրիշի փոխարեն, կամ ինչու այս կամ այն օրենքը տվյալ դեպքում չի կիրառվում»,- երեկ հայտարարեց «Սինոպսիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Հովհաննես Մուսայելյանը: Վերջերս կառավարությունը շուրջ 1 …

կարդալ ավելին

«Արեւային» բջջային

15.02.2009

Բջջային հեռախոսների արտադրությամբ աշխարհում մեծությամբ երկրորդ արտադրող «Սամսունգ էլեկտրոնիքս» ընկերությունը երեկ ներկայացրել է աշխարհում առաջին բջջային հեռախոսը՝ արեւամարտկոցներով: Հեռախոսի կուտակիչի ետեւի պատին ամրացված արեւամարտկոցի վահանակը, որը ստացել է գBlue Earthգ անվանումը, բավականաչափ էներգիա է արտադրում լրալիցքավորման համար: Տասը րոպեանոց «արեւային պրոցեդուրան» ապահովում է երեք րոպեի խոսակցություն: Ապարատի մյուս արժանիքն այն է, որ այն պատրաստված է …

կարդալ ավելին

Մենք ենք ու Սան Ֆրանցիսկոն

07.02.2009

Բարձր տեխնոլոգիաների ամենամյա «ArmTech» կոնգրեսն այս տարի կանցկացվի Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում: Կոնգրեսի կազմակերպման աշխատանքները կկոորդինացնի Զարգացման հայկական գործակալությունը, որի գործադիր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ սկսվել են նոյեմբերի 6-8-ը ծրագրված կոնգրեսի նախապատրաստական աշխատանքները: «ArmTech 2009»-ը կներառի ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաները, այլ բարձր տեխնոլոգիաների այլ հատվածներ: ««ArmTech»-ը դիտվում է որպես համագործակցության պլատֆորմ, եւ …

կարդալ ավելին

Եվս 3 ընկերություն

07.02.2009

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) համալրվել է տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի միջազգային շուկայում ճանաչված ու գործող եւս երեք ընկերություններով: ԻՏՁՄ նոր անդամներն են` «D-Link» միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը, որը տրամադրում է ցանցային եւ հեռահաղորդակցության ավարտուն լուծումներ, գրասենյակներ ունի ԱՊՀ եւ Բալթյան երկրներում, «Sinergy International Systems» ընկերությունը, որն առաջարկում է ինտեգրված վեբ ծառայություններ էլեկտրոնային, …

կարդալ ավելին

Նոր համակարգչային վիրուս

24.01.2009

Վերջին օրերին «Windows» օպերացիոն համակարգի վրա գրոհող նոր եւ ակտիվ վիրուսը մեծ վնաս է պատճառել համաշխարհային համակարգչային ցանցերին: Ըստ բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթի, աշխարհի տարբեր երկրներում այն արդեն խախտումներ է առաջացրել առնվազն 9 միլիոն համակարգիչների աշխատանքում: «Conficker» անվանումով վիրուսը տարածվում է, այդ թվում նաեւ՝ հիշողության քարտի միջոցով, ներդրվում է հանգուցային գործառնական ծրագրերում՝ լուրջ խախտումներ հարուցելով …

կարդալ ավելին

Ընդդեմ «Microsoft»-ի

24.01.2009

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել նոր հայց ներկայացնել «Microsoft» կորպորացիայի դեմ` Internet Explorer-ը Windows օպերացիոն համակարգի մեջ ներառելու համար: Գործի հաջող ընթացքը նոր հնարավորություններ կբացի ոլորտում գործող մյուս ընկերությունների համար: Այս կանխատեսումն արել է «Ֆայնենշնլ Թայմզ» ամսագիրը: Աղբյուրի համաձայն` Եվրոպական կառույցի նման բողոքն, ըստ էության, արձագանքն է այն բանի, որ ինտերնետից օգտվելու թիվ մեկ ծրագրային …

կարդալ ավելին

«Փակվել են այնպիսի ընկերություններ, որոնց ֆինանսական վիճակը տարիներ շարունակ վատ է եղել»

18.01.2009

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Հովհաննիսյանը 1998-2005թթ. ղեկավարել է Երեւանում ամերիկյան HPLA ծրագրային ընկերությունը: Մինչ 1998թ.` վեց տարի եղել է ԱՄՆ դեսպանի օգնականը եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցը, որից հետո եղել է ԱՄՆ Առեւտրի դեպարտամենտի ներկայացուցիչ եւ Երեւանում ԱՄՆ դեսպանատան կոմերցիոն ծառայության ղեկավար: Հանդիսացել է ՀՀ-ում Ամերիկյան պալատի համահիմնադիրներից մեկը: Բիզնես կրթությունը ստացել է …

կարդալ ավելին

«Microsoft»-ը՝ «Հայփոստին»

14.12.2008

«Microsoft» ընկերությունն աջակցում է «Հայփոստին» էլեկտրոնային համակարգի ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներում: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է «Microsoft»-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա, «Հայփոստի» հետ կնքված համաձայնագրի շրջանակներում օգնություն է ցուցաբերվում ընկերությանը՝ կիրառելու «Microsoft»-ի առաջատար տեխնոլոգիաները եւ բարձրացնելու սեփական ռեսուրսների արտադրողականությունը: Արդեն «Հայփոստը» ստացել է «Microsoft»-ի ծրագրային փաթեթներն օգտագործելու անհրաժեշտ լիցենզիաները: Գերմանիայից եւ Հոլանդիայից Հայաստան …

կարդալ ավելին

«Սինոփսիսի» 2008թ. ֆինանսական տարվա արդյունքները

07.12.2008

«Սինոփսիս» ընկերությունը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատարն է, որն էլեկտրոնիկայի համաշխարհային շուկային է տրամադրում կիսահաղորդչային նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցներ, մտավոր սեփականություն եւ ծառայություններ: «Սինոփսիսի» կողմից մշակված իրագործման, ստուգման, մտավոր սեփականության, արտադրության եւ ծրագրավորվող մատրիցային բյուրեղների համար նախատեսված այս համալիր լուծումներն ուղղորդված են ոլորտի նախագծողների եւ արտադրողների համար կարեւորագույն խնդիրների, այդ թվում՝ հոսանքի …

կարդալ ավելին

Նոութբուքեր տարեցների համար

12.11.2008

Ճապոնական «Fujitsu» ընկերությունը հայտարարել է դյուրակիր համակարգիչ թողարկելու մասին, որը հատուկ նախատեսված է 60-ից բարձր տարիքի մարդկանց համար: Այդ մասին հաղորդել է «ՖրանսՊրես» գործակալությունը` վկայակոչելով ընկերության արած հայտարարությունը: Ներկայումս նոութբուքերի վաճառքը, որն առայժմ կրում է «raku raku pasokon» («պարզ անհատական համակարգիչ») անվանումը, ծրագրվում է միայն Ճապոնիայի տարածքում: Ըստ վիճակագրության տվյալների` 60-ից բարձր տարիքի ճապոնացիների միայն …

կարդալ ավելին

Սարոյանական դասեր

02.11.2008

Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին իրենց մասնակցությունն են ունենում նաեւ հանրապետության որոշ դպրոցներ: Եղիշե Չարենցի անվան թիվ 67 դպրոցում դեռ անցյալ ուսումնական տարվա վերջից Սարոյանական ցերեկույթներ եւ բաց դասեր են կազմակերպվում։ Հոկտեմբերի 25-ին դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Արմինե Շահինյանը 11-րդ դասարանցիների մասնակցությամբ Սարոյանին նվիրված ցերեկույթ էր կազմակերպել։ Աշակերտները յուրահատուկ սիրով եւ պատասխանատվությամբ էին …

կարդալ ավելին

Այլընտրանք չունենք

17.10.2008

– Ինֆորմացիոն դար է 21-րդը: Որքանո՞վ է այն իրական Հայաստանում: – Դա համաշխարհային պրոցես է, եւ մենք այլընտրանք չունենք: Այն հատկապես կարեւոր է Հայաստանի համար. մենք պարտավոր ենք լինել մասը համաշխարհային այդ պրոցեսի, եւ ոչ թե վերջինը, այլ` առաջինը: Բոլորս ասում ենք, որ պետք է հենվել մեր մտավոր ուժի վրա: Սա այն տեղն է, որտեղ …

կարդալ ավելին

Երբ գերակա ոլորտը կախված է հողագործից

09.10.2008

«Երբ 12-13 տարի առաջ առաջին անգամ լսեցի, որ ինտերնետով հնարավոր է փող աշխատել, սկզբում զարմացա, հետո սկսեցի լրջորեն մտածել այդ մասին։ Երբ հասկացա, որ դա հնարավոր է անել, սկսեցի կարդալ դրա մասին, ուսումնասիրել, թե ուրիշներն ինչպես են դա անում։ Ու հետո ես ստեղծեցի իմ առաջին ինտերնետային կայքը, որը քիչ-քիչ սկսեց աշխատել, եկամուտ բերել։ Դա միանգամից …

կարդալ ավելին

Գեյթսը հանգիստ է

09.10.2008

«Անկումը կամ լճացումը չեն սպառնում ամերիկյան տնտեսությանը»,- նման հայտարարություն է արել միլիարդատեր Բիլ Գեյթսը կիրակի օրը CNN հեռուստատեսությանը տված հարցազրույցի ժամանակ: «Տնտեսության աճը, ըստ երեւույթին, կարող է փոքր-ինչ դանդաղել, բայց մեծ անկման կամ լճացման նմանվող ոչինչ չկա»,- ասել է Գեյթսը: Նրա խոսքերով, հիպոթեքային վարկերի հետ կապված ֆինանսական միջոցների ճգնաժամից հետո ԱՄՆ-ի իշխանություններն այժմ «խուսավարում են, …

կարդալ ավելին

«DigiTec- 2008» ցուցահանդեսը բացվել է

06.10.2008

Երեկ բացվեց «DigiTec 2008» տեղեկատվական հեռահաղորդակցության բարձր տեխնոլոգիաների ամենամյա 4-րդ ցուցահանդեսը, որին մասնակցեցին նաեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը եւ ՀՀ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը: Ըստ Տ. Սարգսյանի` նման միջոցառումների անցկացումը չափազանց կարեւոր է, քանի որ ՀՀ կառավությունը մշտապես …

կարդալ ավելին

Կանցկացվի «DigiTec-2008» ամենամյա ցուցահանդեսը

02.10.2008

Հոկտեմբերի 3-5-ը Երեւանում՝ «Epygi office park»-ում, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի նախաձեռնությամբ կանցկացվի «DigiTec-2008» ամենամյա ցուցահանդեսը: Արդեն չորրորդ անգամ անընդմեջ անցկացվող այս միջոցառումն ավանդաբար կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: «DigiTec»-ի հիմնական նպատակն է՝ տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ ստեղծել բարենպաստ միջավայր: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան …

կարդալ ավելին

Այժմ կարեւորվում են «պետության ցանցերը»

02.10.2008

«Տեղեկատվական դարաշրջանում, երբ պետությունների ազգային անվտանգությունը պայմանավորված է նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմամբ եւ գրագետ կիրառմամբ, Հայաստանի համար եւս կարեւորվում է տեղեկատվական անվտանգության հայեցակարգի մշակումը: Հարցն արդիական է հնչում վերջին շրջանում Հայաստանի դեմ ուղղված տեղեկատվական հարձակումներից հետո»,- «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ասել է Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի տնօրեն Գարեգին Չուքասզյանը` ավելացնելով, որ հայեցակարգի մշակման համար նախեւառաջ անհրաժեշտ …

կարդալ ավելին

«Սինոփսիսը» գտնում է լավագույններին

01.10.2008

«Սինոփսիսի» շաբաթվա շրջանակներում երեկ տեղի ունեցավ 3-րդ ամենամյա միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադիայի եզրափակիչ փուլը: Առաջին փուլում եղել են 144 մասնակիցներ, որոնցից 49 լավագույններն անցել են երկրորդ` եզրափակիչ փուլ: Օլիմպիադայի թեմաներն էին` թվային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, անալոգային եւ խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում եւ թեստավորում, կիսահաղորդչային սարքեր եւ տեխնոլոգիաներ, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական եւ ալգորիթմական …

կարդալ ավելին

Շարժական ինտերնետ

22.09.2008

Հայաստանում շարժական ինտերնետային համակարգչային կենտրոնի ստեղծման աշխատանքներն ընթացքի մեջ են: Արդեն Հայաստան է բերվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի մաքսազերծման աշխատանքներ են իրականացվում: Կենտրոնի ստեղծման աշխատանքներն իրականացնող «Մեդիտեք» ընկերության փոխտնօրեն Սամվել Խաչատրյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ արդեն ձեռք են բերվել 6 համակարգիչներ, ալեհավաքներ: Կենտրոնն իրենից ներկայացնելու է ավտոմեքենա` համապատասխան սրահով` նախատեսված 6 աշակերտի եւ 1 ուսուցչի …

կարդալ ավելին