Բջջային հեռախոսների արտադրությամբ աշխարհում մեծությամբ երկրորդ արտադրող «Սամսունգ էլեկտրոնիքս» ընկերությունը երեկ ներկայացրել է աշխարհում առաջին բջջային հեռախոսը՝ արեւամարտկոցներով: Հեռախոսի կուտակիչի ետեւի պատին ամրացված արեւամարտկոցի վահանակը, որը ստացել է գBlue Earthգ անվանումը, բավականաչափ էներգիա է արտադրում լրալիցքավորման համար: Տասը րոպեանոց «արեւային պրոցեդուրան» ապահովում է երեք րոպեի խոսակցություն: Ապարատի մյուս արժանիքն այն է, որ այն պատրաստված է օգտահանված պլաստիկից, որի համար հումք են ծառայել ջրի համար օգտագործված անոթներն ու շշերը, ինչը թույլ է տալիս կրճատել ածխաթթվական գազի վնասակար արտանետումները մթնոլորտ եւ էլեկտրաէներգիա տնտեսել արտադրության գործընթացում: