Նոր համակարգչային վիրուս

24/01/2009

Վերջին օրերին «Windows» օպերացիոն համակարգի վրա գրոհող նոր եւ ակտիվ վիրուսը մեծ վնաս է պատճառել համաշխարհային համակարգչային ցանցերին: Ըստ բրիտանական «Դեյլի թելեգրաֆ» թերթի, աշխարհի տարբեր երկրներում այն արդեն խախտումներ է առաջացրել առնվազն 9 միլիոն համակարգիչների աշխատանքում: «Conficker» անվանումով վիրուսը տարածվում է, այդ թվում նաեւ՝ հիշողության քարտի միջոցով, ներդրվում է հանգուցային գործառնական ծրագրերում՝ լուրջ խախտումներ հարուցելով դրանց աշխատանքում: Ըստ «Microsoft» ընկերության մասնագետների, վիրուսն ունի իր կառուցվածքը վերափոխելու եւ իր հարձակողականությունը մեծացնելու ունակություն: