«Սինոփսիս» ընկերությունը էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ոլորտի համաշխարհային առաջատարն է, որն էլեկտրոնիկայի համաշխարհային շուկային է տրամադրում կիսահաղորդչային նախագծման եւ արտադրության համար ծրագրային միջոցներ, մտավոր սեփականություն եւ ծառայություններ: «Սինոփսիսի» կողմից մշակված իրագործման, ստուգման, մտավոր սեփականության, արտադրության եւ ծրագրավորվող մատրիցային բյուրեղների համար նախատեսված այս համալիր լուծումներն ուղղորդված են ոլորտի նախագծողների եւ արտադրողների համար կարեւորագույն խնդիրների, այդ թվում՝ հոսանքի սպառման նվազեցման, արտադրողականության բարձրացման եւ միաբյուրեղային համակարգերի ստուգման խնդիրների լուծմանը։ Այս առաջատար տեխնոլոգիական լուծումները հնարավորություն են տալիս «Սինոփսիսի» հաճախորդներին կրճատել արտադրանքի շուկա դուրս բերման ժամկետները՝ միաժամանակ նվազեցնելով նաեւ արտադրանքի արժեքն ու պլանների խափանման ռիսկը: «Սինոփսիսի» գլխամասային գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայի Մաունթին Վյու քաղաքում։
«Սինոփսիսը» երեկ հայտնել է չորրորդ եռամսյակի եւ 2008թ. ֆինանսական տարվա տվյալները: Չորրորդ եռամսյակի համար «Սինոփսիսը» հայտնել է 352.8 մլն ԱՄՆ դոլար եկամուտի մասին, ինչը 11.9 տոկոսով ավելի է՝ 2007թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի 315.2 մլն ԱՄՆ դոլարի համեմատ: 2008թ. ֆինանսական տարվա եկամուտը կազմել է 1.337 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 10.3 տոկոսով ավելի է 2007թ. ֆինանսական տարվա 1.212 մլրդ ԱՄՆ դոլար եկամտից:
«Սինոփսիսը» չորրորդ եռամսյակի եւ 2008թ. ֆինանսական տարվա համար ցույց է տվել լավ ֆինանսական եւ օպերացիոն արդյունքներ, ի հեճուկս տնտեսական միջավայրի նշանակալի փոփոխությունների,- ասել է «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Աարտ դե Ջիզը: -Մինչ համաշխարհային տնտեսական վիճակն անկանխատեսելի է եւ գործարարներին ու սպառողներին մղում է ավելի պահպանողական գործունեության, «Սինոփսիսը» մուտք է գործում 2009թ.՝ կայուն ֆինանսական, տեխնիկական եւ գործնական հիմքով»:
GAAP տվյալներով՝ 2008թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 46.4 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.32 ԱՄՆ դոլար՝ համեմատած 2007թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի 41.0 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.27 ԱՄՆ դոլարի հետ:
GAAP տվյալներով՝ 2008թ. ֆինանսական տարվա մաքուր եկամուտը կազմել է 190.0 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 1.29 ԱՄՆ դոլար՝ 2007թ. ֆինանսական տարվա 130.5 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.87 ԱՄՆ դոլարի հետ համեմատած:
Ոչ GAAP տվյալներով՝ 2008թ. ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակի մաքուր եկամուտը կազմել է 62.7 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 0.43 ԱՄՆ դոլար՝ 2007թ. ֆինանսական տարվա 60.0 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 0.40 ԱՄՆ դոլարի հետ համեմատած: Ոչ GAAP տվյալներով՝ 2008թ. ֆինանսական տարվա մաքուր եկամուտը կազմել է 252.9 մլն ԱՄՆ դոլար կամ բաժնետոմսի համար 1.71 ԱՄՆ դոլար՝ համեմատած 2007թ. ֆինանսական տարվա 24.9 մլն ԱՄՆ դոլարի կամ բաժնետոմսի համար 1.37 ԱՄՆ դոլարի հետ: