տեխնոլոգիաներ

«Մեծ հյուրերին որդու սենյակում չեն ընդունում»

14.09.2006

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը կառավարության ակտիվ մասնակցությունը բացատրում է նրանով, որ միջոցառումներին ներկա են լինելու նաեւ արտասահմանյան պատվիրակություններ, հայտնի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: «Իսկ մեծ հյուրերին պետք է ընդունել միայն ամբողջ ընտանիքով, չի կարելի նրանց որդու սենյակում հյուրընկալել»,- համեմատում է Բ. Ենգիբարյանը: ՏՏ ամսվա միջոցառումները տարբեր բնույթ ունեն: Լինելու են մրցույթներ: Հայտարարվել է …

կարդալ ավելին

Թշնամի չկա, որ հաղթեմ

21.07.2006

Ռուբեն Թառումյան անունը հայտնի է շատերին, համենայնդեպս նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել համակարգչային հայերեն տառաձեւերի հետ: Նա ստեղծեց իր տառատեսակները, «երբ համարյա ոչինչ չկար, բայց միանշանակ պահանջարկ կար»: Դրանք խորհրդային տարիներն էին: «Մի օր ընկերս ասաց, որ Վահրամ Մխիթարյան անունով մի հետաքրքիր մարդ կա «Հայ Համակարգիչ» կենտրոնում, որտեղ զբաղվում են այդ …

կարդալ ավելին

Բիլ Գեյտսի «մեսիջը» Հայաստանին

20.05.2006

1976թ. Գեյտսը համակարգիչների սիրահարներին բաց նամակ է ուղարկում, որը նրանց ցնցում է: Բանն այն է, որ Գեյտսը տեղեկացնում էր, որ այդուհետ համակարգչային ծրագրավորման համար առեւտրային շուկա է գործում: Իր նամակում նա հայտարարում էր, որ ցանկացած ծրագիր, առանց հեղինակի թույլտվության, չի կարող կրկնօրինակվել, հակառակ դեպքում դա կհամարվի «պիրատություն»: Գեյտսի առաջարկը «գրկաբաց» ընդունվեց մի հասարակությունում, որտեղ նորամուծություններն …

կարդալ ավելին

Մի ձեռքով օգնում են, մյուսով՝ խանգարում

07.04.2006

«168 Ժամ»-ի նախորդ հրապարակումներից մեկում ներկայացրել էինք «2005-2006թթ. տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույցի» արդյունքները, որի համաձայն` Ցանցային պատրաստվածության ինդեքսով աշխարհի 115 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը: Հիշեցնենք, որ զեկույցի համաձայն, տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի առանձին ցուցանիշներով մեր երկիրը վերջին հորիզոնականներում է: Ինչո՞ւ այս ոլորտը չի զարգանում, թեեւ կառավարությունն այն հայտարարել է տնտեսության գերակա ճյուղ: …

կարդալ ավելին

Էլեկտրոնային կոմերցիա

24.03.2006

«Այսօր Հայաստանում բիզնես սկսելու ամենաէժան տարբերակն էլեկտրոնային կոմերցիան է, սակայն հայ գործարարները դա չեն հասկանում»,- վստահեցնում է տնտեսագետ, հայերեն էլեկտրոնային կոմերցիայի մասին առաջին գրքի հեղինակ Ալբերտ Պողոսյանը: «Ներդրում անելն ու վարկ փնտրելն ահավոր բարդ է, իսկ էլեկտրոնային խանութ կարող ես ունենալ 300-3000 դոլարով՝ նայած ով եւ ինչ է անում», – ասում է Գ. Պողոսյանը: Բնականաբար, …

կարդալ ավելին

«Կառավարությունը եւ բիզնեսը պետք է երկխոսեն»

17.03.2006

Խոշոր էլեկտրոնային ծրագրային միջոցներ ստեղծող «Սինոփսիս» ընկերությունը Հայաստանի արտադրական ոլորտում ներդրել է շուրջ 150 մլն դոլարի, իսկ ուսումնական ոլորտում` մոտ 100 մլն դոլարի տեխնոլոգիաներ: Իսկ օրերս Հայաստանի Պետական Ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտորատի որոշմամբ, արտասահմանից «ՀՊՃՀ տարվա գործընկեր – 2006» մրցանակը շնորհվեց «Սինոփսիս Արմենիա»-ին` ՀՊՃՀ-ի հետ արդյունավետ համագործակցության, ՀՊՃՀ-ին Չարլզ Բեբիջի անվան դրամաշնորհի հատկացման, հեռաուսուցման առաջին …

կարդալ ավելին

www բիզնեսը զարգանում է

18.02.2006

Տեխնոլոգիաների զարգացումն ու գլոբալիզացիան նոր ապրանքների ու ծառայությունների պահանջարկ են առաջացնում: Այսօր Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, «սնկի նման» ավելանում են ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների ինտերնետային կայքերը (սայթ)` զարգացնելով բիզնեսի նոր ձեւ, որ կոչվում է հոստինգ, այսինքն՝ կայքի տեղադրում: Հայաստանյան կայքերը պատրաստվում եւ տեղադրվում են հիմնականում տարբեր ընկերությունների կողմից: Պատրաստման գործընթացը բաղկացած է 2 մասից` դիզայներական …

կարդալ ավելին

Սերգոն կունենա՞ Վռամշապուհի մակարդակը

09.02.2006

Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի Մեքենայական թարգմանության լաբորատորիայում արդեն 6 տարի մասնագետների մի փոքրիկ խումբ զբաղվում է կոմպյուտերային համակարգերի հայերենացման գործընթացով: Նախաձեռնությունը համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանինն է եղել: «Վեց տարի առաջ, երբ ես, եղբայրս՝ Սուրեն Մանուկյանն ու իր որդին՝ Արամը, նախաձեռնեցինք այս գործը, ոչ ոք մեզ չէր վստահում եւ չէր հավատում, թե մենք …

կարդալ ավելին

Վիրուսը հետեւանքներ չթողեց

07.02.2006

Երեկ առաջին անգամ ակտիվացել են «Nyxem.e» համակարգչային վիրուսի ոչնչացնող գործառույթները: Այս մասին նախազգուշացրել էին հակավիրուսային ծրագրեր պատրաստող ընկերությունները: Վիրուսը ստուգում է համակարգիչների ընթացիկ ամսաթիվը եւ յուրաքանչյուր ամսվա 3-րդ օրը վերացնում է ֆայլերը հետեւյալ ընդլայնումներով` dmp, doc, mdb, mde, pdf, pps, ppt, psd, rar, xls, zip: Ոչնչացված տվյալները վերականգնել հնարավոր չէ: Վիրուսը նաեւ փորձում է հակազդել …

կարդալ ավելին

Պարտադրելու են

21.01.2006

Գաղտնիք չէ, որ ինտերնետ կապի որակը հանրապետությունում անմխիթար վիճակում է, ինչի պատճառով բնակչությունը ֆինանսապես շատ է տուժում: Դանդաղ կապի պատճառով ինտերնետից օգտվողները վճարում են շատ ավելի թանկ, քան ծառայության շուկայական գինն է: Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Մենք պարտադրելու ենք, որպեսզի ինտերնետ-պրովայդերները սպառողներին կապը տրամադրեն այն միավորներով, ինչով որ գնում են …

կարդալ ավելին

«Սինոպսիսը» մեկ տարեկան է

04.12.2005

Կիսահաղորդչային նախագծման ծրագրային ապահովման ստեղծման համաշխարհային առաջատար «Սինոպսիս» ընկերությունն այսօր տոնում է իր հայաստանյան մասնաճյուղի բացման առաջին տարեդարձը: 2004թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում ընկերությունը Երեւանում հիմնադրեց ճարտարագիտական նախագծման մեծ կազմակերպություն՝ միավորելով «Մոնթերեյ արսեթը» եւ «Լեդա դիզայնը»: Այդ ժամանակից ի վեր «Սինոպսիսը» ստեղծել է ծրագրային ապահովման եւ ճարտարագիտական մտավոր սեփականության մշակմամբ զբաղվող կազմակերպությունը: Այսօր «Սինոպսիս …

կարդալ ավելին

Անհաղորդալար ինտերնետ

23.11.2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ «Տեղեկատվական հասարակություն» գագաթաժողովի երկրորդ փուլին մասնակցության համար Թունիս կատարած այցի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանում ներդնել Alcatel եւ Intel ընկերությունների անհաղորդալար տեխնոլոգիաներ: Alcatel ընկերության հետ ստորագրվել է հուշագիր, համաձայն որի` Հայաստանում կստեղծվի ուսումնական եւ գիտահետազոտական կենտրոն եւ կներդրվեն Wi-Fi եւ Wimax անհաղորդալար տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ընդլայնելու հանրապետության մարզերում ինտերնետի …

կարդալ ավելին

Խայտառակ ինտերնետ-կապի մեղավորները

05.11.2005

Բայց չէ՞ որ ինտերնետն ինքը հանդես է գալիս որպես ինքնուրույն բիզնես ոլորտ, ինչի զարգացման համար Հայաստանում լուրջ հիմնախնդիրներ կան: Այս առնչությամբ զրուցեցինք ոլորտի խոշորագույն կազմակերպություններից մեկի՝ «Արմինկո» հայկական տեղեկատվական ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանի հետ: Ինտերնետը որպես բիզնես Հայաստանում լավ չի զարգանում: Դրա պատճառը բնակչության ցածր կենսամակարդակն ու գնողունակությունը չէ: Մենք ունենք կապի ոլորտի յուրատեսակ …

կարդալ ավելին

Ինտերնետ-խանութներ` Հայաստանում

05.11.2005

Ինտերնետի զարգացումը տնտեսության նոր ձեւ է ստեղծել, որի աճի տեմպերն ամբողջ աշխարհում այնքան են արագացել, որ այն արդեն հասցրել է փոխել բիզնեսի վարման ավանդական հասկացությունը: Այսօր շատացել են այն ձեռնարկությունները, որոնք իրենց բիզնեսն ակտիվ զարգացնում են ինտերնետի միջոցով: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ փոքր եւ միջին ձեռնարկություններն ավելի շատ են գործում էլեկտրոնային առեւտրի համակարգում, քան …

կարդալ ավելին

Բարձր մաքսադրույքները խանգարում են ՏՏ ոլորտի զարգացմանը

08.10.2005

Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկակի նշանակություն ունեն Հայաստանի տնտեսության համար. դրանք միաժամանակ եւ՛ արտադրության ճյուղ են, ե՛ւ ընդհանուր տնտեսության զարգացման համար հզոր խթան: Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երեւանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ) կայացավ DigiTec ICT Expo ցուցահանդեսը, որը նվիրված էր տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործնական կիրառմանը: Որպես ցուցահանդեսի տրամաբանական շարունակություն, հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ «Տեղեկատվական …

կարդալ ավելին

Պոտենցիալ ներդրողին պետք է գրավել

20.09.2005

Շուտով` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) անց է կացվելու «DIGITEC-2005» ցուցահանդեսը։ Այդ առիթով զրուցեցինք ցուցահանդեսի կազմակերպիչ, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանի հետ, խնդրելով նրան պարզաբանել ցուցահանդեսի առաքելությունը։ – Մոտ 2-3 ամիս է լրատվամիջոցներն ակտիվ խոսում են միջազգային «DIGITEC-2005» ցուցահանդեսի մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների ցուցահանդեսներ եղել են, սակայն «DIGITEC-2005»-ի շուրջ խոսակցություններն …

կարդալ ավելին

Առանց վարորդի միջամտության

13.05.2005

«Ժամանակակից ավտոմեքենան մի մեքենա է, որը թույլ չի տալիս գործը վթարին հասցնել»,- ասել է «Microsoft» ընկերության տեր՝ միլիարդատեր Բիլ Գեյտսը մեկ այլ միլիարդատիրոջ՝ «Ford» կոնցեռնի տնօրեն Բիլ Ֆորդին: Նրանք երկուսով որոշել են ավտոարդյունաբերության համար նոր, հեղաշրջումային ծրագիր ստեղծել: Ստեղծվող անվտանգության ծրագրում լինելու են տեսախցիկներ, խոսքային ընկալման եւ նավիգացիոն համակարգեր: Այս բոլորի համադրումը թույլ կտա ավտոմատացնել …

կարդալ ավելին

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ՀՀ-ում դատապարտված է

10.05.2005

Վերջին տարիներին Հայաստանի իշխանությունները որպես տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը հռչակել են բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Այդ թեմաներով տարբեր քննարկումներ են անցկացվում, մի շարք պետական կառույցներին կից ստեղծվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտով զբաղվող հանձնաժողովներ ու խորհուրդներ: Բացի այդ, իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե ցանկանում են Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն: Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող …

կարդալ ավելին

Ստամբուլը դառնալու է տեխնոլոգիաների կենտրոն

07.05.2005

Microsoft կայսրության հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է Ստամբուլում կառուցել հսկա «էլեկտրոնային» քաղաք: Այժմ Թուրքիայի կառավարության ու Բիլ Գեյթսի միջեւ ապագա քաղաքի համար հարմար վայր ընտրելու բանակցություններ են ընթանում: Քաղաքը կրելու է «Տեխնոքենթ» անունը եւ զբաղեցնելու է 92 քմ տարածք, որը հետագայում նախատեսվում է լայնացնել: Էլեկտրոնային համալիրի կառուցումը կավարտվի 2005 թվականի վերջում: Իր բնույթով դա լինելու …

կարդալ ավելին

Ինտերնետը խոսում է

06.05.2005

Շոտլանդական CEC systems ընկերությունը շուկա է հանել ինտերնետային որոնման համար նախատեսված նոր «Speegle» ծրագիրը, որը որոնումների արդյունքները բարձրաձայն կարդում է: Այդ ծրագիրը կույր մարդկանց հնարավորություն է տալիս օգտվել ինֆորմացիայի միջազգային ցանցից: «Speegle»-ը դեռ նոյեմբեր ամսից է իր ծառայություններն առաջարկում, եւ արդեն այնքան շատ են ծրագրից օգտվողները, որ ծրագիրը հաճախ «կախվում» է: Ցանկացողներն ունեն ընտրելու հնարավորություն, …

կարդալ ավելին