Անհաղորդալար ինտերնետ

23/11/2005

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի՝ «Տեղեկատվական հասարակություն» գագաթաժողովի երկրորդ փուլին մասնակցության համար Թունիս կատարած այցի ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել Հայաստանում ներդնել Alcatel եւ Intel ընկերությունների անհաղորդալար տեխնոլոգիաներ: Alcatel ընկերության հետ ստորագրվել է հուշագիր, համաձայն որի` Հայաստանում կստեղծվի ուսումնական եւ գիտահետազոտական կենտրոն եւ կներդրվեն Wi-Fi եւ Wimax անհաղորդալար տեխնոլոգիաներ, որոնք թույլ կտան ընդլայնելու հանրապետության մարզերում ինտերնետի մուտքը: