Առանց վարորդի միջամտության

13/05/2005

«Ժամանակակից ավտոմեքենան մի մեքենա է, որը թույլ չի տալիս գործը վթարին
հասցնել»,- ասել է «Microsoft» ընկերության տեր՝ միլիարդատեր Բիլ Գեյտսը
մեկ այլ միլիարդատիրոջ՝ «Ford» կոնցեռնի տնօրեն Բիլ Ֆորդին: Նրանք
երկուսով որոշել են ավտոարդյունաբերության համար նոր, հեղաշրջումային
ծրագիր ստեղծել: Ստեղծվող անվտանգության ծրագրում լինելու են տեսախցիկներ,
խոսքային ընկալման եւ նավիգացիոն համակարգեր: Այս բոլորի համադրումը թույլ
կտա ավտոմատացնել մեքենայի աշխատանքը՝ բացառելով մարդկային գործոնը:
Windows Mobile for Avtomative ծրագիրը եւ T-box մուլտիմեդիային համակարգը
կապահովեն ավտոմեքենայի կապը արտաքին աշխարհի հետ: Վարորդին բավական է
ձայնային հրաման տալ, եւ ավտոմատ կմիանան բջջային հեռախոսը, անլար
ինտերնետ կապը եւ DVD վերարտադրիչը: