Microsoft կայսրության հիմնադիր Բիլ Գեյթսը մտադիր է Ստամբուլում կառուցել հսկա «էլեկտրոնային» քաղաք: Այժմ Թուրքիայի կառավարության ու Բիլ Գեյթսի միջեւ ապագա քաղաքի համար հարմար վայր ընտրելու բանակցություններ են ընթանում: Քաղաքը կրելու է «Տեխնոքենթ» անունը եւ զբաղեցնելու է 92 քմ տարածք, որը հետագայում նախատեսվում է լայնացնել: Էլեկտրոնային համալիրի կառուցումը կավարտվի 2005 թվականի վերջում: Իր բնույթով դա լինելու է հստակ պլանավորում ունեցող արդյունաբերական գոտի, իսկ այն ընկերությունները, որոնք կցանկանան այդ գոտում աշխատել, կհարկվեն ավելի մեղմ եղանակով: «Տեխնոքենթը» Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի համար դառնալու է յուրահատուկ տեխնոլոգիական բազա, որը նաեւ աշխատանք կտա կես միլիոն մարդկանց: Արդեն իսկ շատ ընկերություններ ցանկություն են հայտնել իրենց գլխավոր գրասենյակները տեղափոխել այդ գոտու տարածք: Նախագծի իրականացումը Թուրքիային տարեկան 8 մլն դոլար եկամուտ կբերի` շնորհիվ տեղեկատվական եւ ծառայությունների ոլորտների աշխուժացման:
Ն. Հ.