«Սինոպսիսը» մեկ տարեկան է

04/12/2005

Կիսահաղորդչային նախագծման ծրագրային ապահովման ստեղծման համաշխարհային առաջատար «Սինոպսիս» ընկերությունն այսօր տոնում է իր հայաստանյան մասնաճյուղի բացման առաջին տարեդարձը: 2004թ. հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների ընթացքում ընկերությունը Երեւանում հիմնադրեց ճարտարագիտական նախագծման մեծ կազմակերպություն՝ միավորելով «Մոնթերեյ արսեթը» եւ «Լեդա դիզայնը»: Այդ ժամանակից ի վեր «Սինոպսիսը» ստեղծել է ծրագրային ապահովման եւ ճարտարագիտական մտավոր սեփականության մշակմամբ զբաղվող կազմակերպությունը: Այսօր «Սինոպսիս Արմենիան» իր երկու բիզնես միավորներում ունի 225-ից ավելի աշխատակիցներ եւ հասել է տարբեր հաջողությունների: Երկու խոշոր ճարտարագիտական թիմեր են միավորվել, եւ շուրջ 70 նոր աշխատատեղեր են ստեղծվել: «Սինոպսիս Արմենիան» ամբողջությամբ ֆինանսավորում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լավագույն ուսանողներին եւ աշակերտներին շնորհվող ՀՀ նախագահի ամենամյա մրցանակները: