Գաղտնիք չէ, որ ինտերնետ կապի որակը հանրապետությունում անմխիթար վիճակում է, ինչի պատճառով բնակչությունը ֆինանսապես շատ է տուժում: Դանդաղ կապի պատճառով ինտերնետից օգտվողները վճարում են շատ ավելի թանկ, քան ծառայության շուկայական գինն է: Այս առնչությամբ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ասաց. «Մենք պարտադրելու ենք, որպեսզի ինտերնետ-պրովայդերները սպառողներին կապը տրամադրեն այն միավորներով, ինչով որ գնում են «ԱրմենՏել»-ից (մեգաբիթերով) եւ ոչ թե րոպեներով»: