Ինտերնետը խոսում է

06/05/2005

Շոտլանդական CEC systems ընկերությունը շուկա է հանել ինտերնետային
որոնման համար նախատեսված նոր «Speegle» ծրագիրը, որը որոնումների
արդյունքները բարձրաձայն կարդում է: Այդ ծրագիրը կույր մարդկանց
հնարավորություն է տալիս օգտվել ինֆորմացիայի միջազգային ցանցից:
«Speegle»-ը դեռ նոյեմբեր ամսից է իր ծառայություններն առաջարկում, եւ
արդեն այնքան շատ են ծրագրից օգտվողները, որ ծրագիրը հաճախ «կախվում» է:
Ցանկացողներն ունեն ընտրելու հնարավորություն, թե ում ձայնով լսել
տեքստերը՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու: Այժմ «Speegle»-ից օգտվողները կարող են
մոռանալ ru-երի ու com-երի մասին եւ պարզապես ասել ցանկացած կայքի կամ
ինտերնետային հասցեի անվանումը: Եվ խելոք ծրագիրը կկարդա գտնված
նորությունները:

Ն.Հ.