տեխնոլոգիաներ

«ԴիջիԹեքը» միջավայր է ստեղծում

28.10.2007

Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի նկատմամբ պետական եւ մասնավոր հատվածի ցուցաբերած հետաքրքրությունն առիթ է դարձել, որպեսզի նշյալ բնագավառի ընկերությունները պարբերաբար մասնակցեն ՏՏ ցուցահանդեսներին, որոնց շարքին է դասվում ՏՀՏ միջազգային «ԴիջիԹեք» ցուցահանդեսը: Արդեն երրորդ տարին է, ինչ կազմակերպվում է նշյալ ցուցահանդեսը, ու կարելի է ասել, ավանդական բնույթ ունի: Եթե մինչ …

կարդալ ավելին

Սա այն դեպքն է, որ գնացքը գնում է

09.10.2007

ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության գլխավորությամբ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի կազմում ներառված են ՀՀ նախագահի, Կառավարության, Ֆինանսների եւ էկոնոմիկայի, Արդարադատության, Տրանսպորտի եւ կապի, Կրթության եւ գիտության նախարարությունների, Հարկային պետական ծառայության, Զարգացման հայկական գործակալության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչները: Այս պատկառելի աշխատանքային խումբը մշակում է «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման նոր հայեցակարգը», որը հաստատվելու է մինչեւ …

կարդալ ավելին

ՏՏ ոլորտի զարգացումը կարեւոր նախադրյալ է

28.09.2007

Երրորդ տարին անընդմեջ Հայաստանի մի շարք դպրոցների եւ բուհերի` տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն աշակերտներին ու ուսանողներին Հանրապետության նախագահի ամենամյա կրթական պարգեւներ են հանձնվում: Մրցանակաբաշխությունը նախաձեռնել էին «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: 144 մասնակիցներից հանձնաժողովն ընտրել էր 20 ուսանողների եւ յոթ աշակերտների, որոնք էլ հինգ անվանակարգերում` «Լավագույն բակալավր», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն ուսանողուհի» …

կարդալ ավելին

Համագործակցություն

26.09.2007

«Սինոփսիս Արմենիա» ընկերության եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջեւ երեկ ստորագրվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ կստեղծվի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» համահամալսարանական ամբիոնը: «Սինոփսիսը» կտրամադրի երիտասարդ դասախոսների համար նախատեսված դասախոսական դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անվամբ: Դրամաշնորհը նպատակաուղղված է երիտասարդ կադրերի մոտ համալսարանական դասախոսական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Համաձայն պայմանագրի` «Սինոփսիսը» համալսարանին …

կարդալ ավելին

«Սինոփսիս Արմենիան» մաքրում է քաղաքը

26.09.2007

«Սինոփսիս Արմենիա» ընկերության ավելի քան 300 աշխատակիցներն ու իրենց ընտանիքների անդամները երեկ մասնակցել են Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնի մաքրման աշխատանքներին։ Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում «Սինոփսիսի» շաբաթվա ընթացքում անցկացվող «Համայնքային կամավորականների ծրագրի» շրջանակներում եւ համընկնում է Հայաստանում «Սինոփսիսի» նոր արտադրամասի բացման հետ։ Միջոցառումն իրականացվում է ««Սինոփսիսը» Հայաստանին» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ եւ «Armenia Tree Project» բարեգործական …

կարդալ ավելին

Պատվոգրեր` «ArmTec 2007» համաժողովի կազմակերպիչներին

20.09.2007

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման մեջ ունեցած ներդրումների համար ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից երեկ պատվոգրեր հանձնվեցին «ArmTec 2007» համաժողովի կազմակերպիչներ «Վիասֆեր ինտերնեյշնլ» ընկերության նախագահ Թոնի Մորոյանին, «Վիասֆեր» տեխնոպարկի գլխավոր տնօրեն Արամ Վարդանյանին, «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանին: ՀՀ ԳԱԱ-ի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքերով, Սան Ֆրանցիսկոյի Սիլիկոնային հովտում հուլիսի 4-7-ն առաջին …

կարդալ ավելին

«Գրանտ Թորնթոն ԱՄԻՕՆ» կհամագործակցի ՏՏ ոլորտի հետ

14.09.2007

«Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերությունը երեկ գործարար հանրությանը ներկայացրեց իր կողմից մշակված տեղեկատվական տեխնոլոգիաների կառավարման նոր ծառայությունների փաթեթը: Ընկերությունը «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլի» միջազգային, մասնագիտական ցանցի անդամ է: «Գրանթ Թորնթոն Ինթերնեյշնլը» ներկայացված է մոտ 113 երկրներում: «Գրանթ Թորնթոն Ամիօն» խորհրդատվական ընկերություն է, որն իր 521 գրասենյակներով՝ 10 տարուց ավելի է, ինչ գրանցված է Հայաստանում եւ միավորում է …

կարդալ ավելին

Առաջին ՏՏ ակումբը Հայաստանում

01.09.2007

«Դեռեւս երկու տարի առաջ հղացած տեղեկատվական տեխնոլոգիաների ակումբ ստեղծելու գաղափարն այսօր վերջապես իրականություն դարձավ: Ցանկանում էինք ստեղծել դրական ու տրամադրող մի ոչ ֆորմալ միջավայր, ուր ՏՏ ոլորտի հետ առնչություն ունեցող մասնագետները, ուսանողները կկարողանային լիցքաթափվել, ծանոթանալ, շփվել… Կարծում եմ` դա մեզ հաջողվեց»,- ՏՏ ակումբի (IT Club) բացման ելույթում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն …

կարդալ ավելին

Հայերը՝ CeBIT-ում

01.04.2007

CeBIT-ն աշխարհի խոշորագույն տեղեկատվական եւ հեռահաղորդակցման ոլորտի միջազգային ցուցահանդես է: Այն հիմնադրվել է 1986 թվին Գերմանիայի Հանովեր քաղաքում եւ ունի ավելի քան 250.000քմ տարածք, ինչը հավասար է մոտ տասը ֆուտբոլային դաշտի: Այս տարի CeBIT միջազգային ցուցահանդեսը տեղի ունեցավ մարտի 15-21-ը: Մոտ 6000 ընկերություններ աշխարհի գրեթե բոլոր երկրներից (ավելի քան 70 երկիր) մեկ շաբաթ շարունակ ներկայացնում …

կարդալ ավելին

Ցուցահանդես՝ Սիլիկոնյան հովտում

17.02.2007

Սիլիկոնյան հովտում հուլիսի 4-7-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված «Հայկական տեխնոլոգիաների կոնգրես-2007» կոնֆերանս-ցուցահանդեսը: Այն կազմակերպվում է «AGBU Silicon Valley» եւ «APS San Francisco Bay Area» կազմակերպությունների կողմից: Հայաստանում միջոցառման պատասխանատուն է Զարգացման հայկական գործակալությունը: Աջակցում են «Synopsys» եւ «VivaCell» ընկերությունները, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, Վիասֆեր տեխնոպարկը, USAID-ն, «Sonics Armenia», «Virage Logic» եւ այլ կազմակերպություններ: …

կարդալ ավելին

Պաշտպանվենք հակերներից

21.01.2007

Ներկայումս «am» տիրույթում գործում է մոտ 10.000 ինտերնետային էջ: «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նշված ինտերնետային էջերի մեծ մասը դեռեւս բավականաչափ պաշտպանված չէ: Նրա խոսքերով` ինչպես ինտերնետային կայքերի, այնպես էլ լոկալ ցանցերի անվտանգության համար նախեւառաջ պատասխանատու են այդ ցանցը շահագործողները: Ներկայումս վաճառվում են անգամ հակերների համար նախատեսված գրքեր, հետեւաբար ինտերնետային …

կարդալ ավելին

Դոլարի արժեզրկումից ներդրողները միլիոններ են կորցնում

23.12.2006

Դրամի արժեւորումը դարձել է Հայաստանի հասարակությանն ամենաշատ հուզող հարցերից մեկը: Սակայն երեւույթի շարունակական խորացումն արդեն ինչ-որ չափով սպառնում է նաեւ երկրի տնտեսական անվտանգությանը: Հայաստանի տնտեսությունը կարող է զրկվել ոչ միայն տեղական արտադրությունից, այլեւ օտարերկրյա ներդրումներից: Այսօր ՀՀ-ում օտարերկրյա խոշորագույն ներդրողներից մեկը` «Սինոփսիս» համաշխարհային ընկերությունը, դրամի արժեւորման պատճառով հսկայական ֆինանսական կորուստներ է ունենում: «Իրեն հարգող ցանկացած …

կարդալ ավելին

Հայաստանը 124-րդ տեղում է

23.12.2006

Ինտերնետից օգտվելու մակարդակով Հայաստանը 124-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում: Այդ մասին են վկայում «Էլեկտրակապի համաշխարհային միության» կողմից կազմված միջազգային վարկանիշի տվյալները: Համաձայն վարկանիշի, ՀՀ-ում ինտերնետից 150.000 օգտվողներ կան: Ինտերնետ-պրովայդերների եւ ակտիվ օգտվողների քանակով երկրների վարկանիշը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 7.000 պրովայդեր եւ 161մլն 632.000 գրանցված օգտվող:

կարդալ ավելին

Ավելի քան 15 հազար մարդ

17.11.2006

««Digitec-2006» ցուցահանդեսը ցույց տվեց, որ բոլոր հնարավորությունները կան այն ավանդական դարձնելու, ավելին` կարծում եմ` ժամանակի ընթացքում այն տարածաշրջանային նշանակություն կունենա»,- մեզ հետ զրույցում նշեց «Digitec-2006» ցուցահանդեսի տնօրեն Տիգրանուհի Մկրտչյանը։ Նրա փոխանցմամբ` այսպիսի լավատեսության հիմքեր են տալիս այս տարվա ցուցահանդեսի նկատմամբ ցուցաբերած մեծ հետաքրքրությունը. ցուցահանդես այցելեցին ավելի քան 15.000 մարդ, որոնց թվում էին տարբեր երկրներից ժամանած …

կարդալ ավելին

ՏՏ ոլորտում դեռեւս տխուր իրավիճակ է

01.11.2006

2000թ. Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտը հայտարարվեց գերակա ճյուղ: Երկրի բնական ռեսուրսների, տնտեսության զարգացման մասին խոսելիս եւ հարեւանների հետ համեմատվելիս մեր իշխանությունները 2000թ. սկսած հայտարարում են, թե մենք նավթ, ծով եւ կոմունիկացիաներ չունենք, բայց ունենք մարդկային հարուստ ռեսուրսներ: Ինքներս մեր երկրին հայտարարել ենք տեղեկատվական հասարակության եւ տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն: Բայց, պարզվում է՝ նավթ եւ ծով …

կարդալ ավելին

«Սինոփսիս Արմենիան»՝ Ռուսաստանում

22.10.2006

Հոկտեմբերի 3-ին եւ 4-ին Մոսկվայում տեղի ունեցավ SEMI EXPO CIS միջազգային կոնֆերանսը՝ նվիրված Ռուսաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացմանը, ստրատեգիական համագործակցության զարգացմանն ու Ռուսաստանում կիսահաղորդչային տեխնոլոգիաների տարբեր կիրառումների կոմերցիալիզացմանը: Կոնֆերանսի ընթացքում «Սինոփսիսի» ռազմավարական շուկաների զարգացման գծով փոխնախագահ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը եւ ՄԷՏԻ-ի ռեկտոր, Ռուսաստանի …

կարդալ ավելին

Կավիճով ու ջնջոցով զարգանալ չի լինի

10.10.2006

Ցուցահանդեսը բացեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ում հովանավորությամբ տեղի է ունենում այս միջոցառումը: Ներկա էր նաեւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը, իսկ պատգամավորներից ՏՀՏ ոլորտն ամենաշատ գնահատողը Արշակ Սադոյանն էր: Միգուցե պատգամավորի այցը պայմանավորված էր նրանով, որ «Digitec»-ի գլխավոր հովանավորը «ՎիվաՍելլն» է, իսկ ոլորտի թիվ 1 թշնամին` «ԱրմենՏելը» եւ նրա մատուցած ինտերնետ կապը: …

կարդալ ավելին

Վարչապետն ընդունել է Խանին

06.10.2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի «Գլոբալ Ալյանս ՏՀՏ զարգացման համար» կազմակերպության գործադիր տնօրեն Սարբուլանդ Խանին: Վարչապետն ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է՝ ակտիվորեն մասնակցել այդ կազմակերպության շրջանակներում իրականացվող նախաձեռնություններին: Ա. Մարգարյանը Ս. Խանին հրավիրել է մասնակցելու ՏՏ ամսվա միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 6-ին կայանալիք Digitec միջազգային ցուցահանդեսի բացմանը: Ս. Խանը նշել է, …

կարդալ ավելին

«Սինոփսիս»-ը Հայաստանում

29.09.2006

Վերջին մոտ երկու տարիների ընթացքում «Սինոփսիս» ընկերության գործունեությունը հայտնի է Հանրապետության հասարակայնությանը: Այն, առաջին հերթին, պայմանավորված է Հայաստանում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ հիմնադրմամբ: Ընկերության հիմնադրումը հնարավորություն տվեց ժամանակակից պահանջներին բավարարող հայաստանյան բարձրորակ մասնագետների համար ստեղծել մոտ 400 նոր աշխատատեղեր: Միայն վերջին տարվա ընթացքում «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ աշխատակիցների թվաքանակն աճել է ավելի քան 50%-ով: Մինչեւ այժմ «Սինոփսիս» …

կարդալ ավելին

Կրթական մրցանակներ լավագույններին

29.09.2006

Սեպտեմբերի 25-ին մեկնարկեց Հայաստանի առաջին միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի 2-րդ փուլը: Օլիմպիադայի բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր օպերացիոն տնօրեն Չի-Ֆուն Չանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն, օլիմպիադայի կազմկոմիտեի նախագահ Ռիչ Գոլդմանը, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, օլիմպիադայի կազմկոմիտեի եւ ծրագրային կոմիտեի նախագահն ու անդամները եւ այլ …

կարդալ ավելին