Սիլիկոնյան հովտում հուլիսի 4-7-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված «Հայկական տեխնոլոգիաների կոնգրես-2007» կոնֆերանս-ցուցահանդեսը: Այն կազմակերպվում է «AGBU Silicon Valley» եւ «APS San Francisco Bay Area» կազմակերպությունների կողմից: Հայաստանում միջոցառման պատասխանատուն է Զարգացման հայկական գործակալությունը: Աջակցում են «Synopsys» եւ «VivaCell» ընկերությունները, Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, Վիասֆեր տեխնոպարկը, USAID-ն, «Sonics Armenia», «Virage Logic» եւ այլ կազմակերպություններ: Բարձր տեխնոլոգիաների ոլորտին նվիրված քննարկման մասին, որ տեղի է ունեցել «Պրեսսինգ» ակումբում, կարդացեք «168 Ժամի» հաջորդ համարում: