Պաշտպանվենք հակերներից

21/01/2007

Ներկայումս «am» տիրույթում գործում է մոտ 10.000 ինտերնետային էջ: «Արմինկո» ընկերության գլխավոր տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ նշված ինտերնետային էջերի մեծ մասը դեռեւս բավականաչափ պաշտպանված չէ: Նրա խոսքերով` ինչպես ինտերնետային կայքերի, այնպես էլ լոկալ ցանցերի անվտանգության համար նախեւառաջ պատասխանատու են այդ ցանցը շահագործողները: Ներկայումս վաճառվում են անգամ հակերների համար նախատեսված գրքեր, հետեւաբար ինտերնետային էջերը եւ լոկալ ցանցերը եւս պետք է լավ պաշտպանված լինեն: Ըստ նրա` օրական 2-3 հազար փորձ է կատարվում «կոտրելու» «Արմինկոյի» պատրաստած ինտերնետային էջերը: