Համագործակցություն

26/09/2007

«Սինոփսիս Արմենիա» ընկերության եւ Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի միջեւ երեկ ստորագրվեց համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ կստեղծվի «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» համահամալսարանական ամբիոնը: «Սինոփսիսը» կտրամադրի երիտասարդ դասախոսների համար նախատեսված դասախոսական դրամաշնորհ, որը կկոչվի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու անվամբ: Դրամաշնորհը նպատակաուղղված է երիտասարդ կադրերի մոտ համալսարանական դասախոսական գործունեությամբ զբաղվելու նկատմամբ հետաքրքրության մեծացմանը: Համաձայն պայմանագրի` «Սինոփսիսը» համալսարանին կտրամադրի նաեւ «Սինոփսիսի» էլեկտրոնային ավտոմատացված նախագծման համալսարանական ծրագրային գործիքների 50 ամբողջական փաթեթներ եւ դրանց օգտագործման լիցենզիաներ: