տեխնոլոգիաներ

Էլեկտրոնային կայքը՝ բիզնեսի լավագույն միջոց

01.04.2010

Երբեւէ չես էլ երեւակայի, որ աշխարհում ամենադեմոկրատական էլեկտրոնային կայք ճանաչված «reddit»-ը հիմնադրել է մի երիտասարդ, ով այն ժամանակ ընդամենը 23 տարեկան էր: Դա 2004 թվականն էր, որից 3 տարի անց նույն երիտասարդը հիմնադրեց «Breadpig» սոցիալական ձեռնարկությունը, որը հայտնի է իբրեւ զվարճալի ապրանքներ ստեղծող ու վաճառող ընկերություն: Ի դեպ, վերջին զվարճալի ապրանքը` xkcd գիրքն էր, որը …

կարդալ ավելին

Վերջինը` տարածաշրջանում

23.03.2010

Ինտերնետ հասանելիության մակարդակով Հայաստանը շարունակում է մնալ ամենաթույլ զարգացած երկիրը տարածաշրջանում: 2008թ. ցուցանիշներով` Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը կազմել է 191 հազ.: Նախորդ տարվա համեմատ` ինտերնետից օգտվողների թիվն ավելացել է ընդամենը 3,2%-ով: Հաշվետու տարում Հայաստանը դասվել է այն երկրների շարքին, որտեղ ինտերնետից օգտվողների թիվը 100 հազ. բնակչության հաշվով կազմել է 6-10 մարդ: Այդ երկրներից են, օրինակ, …

կարդալ ավելին

Sex.com-y` 1 մլն դոլար

11.03.2010

DOM Partners LLC վարկային ընկերությունը որոշում է կայացրել վաճառել Sex.com դոմենը` պարտքերի դիմաց: DOM Partners LLC-ն ֆինանսավորել է դոմենի ձեռքբերումը Escom LLC ընկերության կողմից 14 մլն դոլարով: Այս մասին հաղորդում է «Ռոյթերզը»։ Չնայած կայքը օրական վաստակում էր 15 հազ. դոլար, այնուամենայնիվ, արդեն մեկ տարի է, ինչ Escom-ը դեֆոլտ է հայտարարել պարտքերի համար: Դոմենի վաճառքի աճուրդը …

կարդալ ավելին

Հարձակումները Չինաստանից են

28.01.2010

Հայաստանի ինտերնետ ցանցի վրա հարձակումները հիմնականում Չինաստանի տարածքից են տեղի ունենում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Armenian Datacom company» ընկերության ցանցային մենեջեր Տիգրան Աֆրիկյանը` ավելացնելով, որ ընկերության գործունեության ընթացքում մի քանի անգամ DoS, DDoS հարձակումներ են եղել, բայց դրանք կանխվել են: «Աշխարհագրորեն հարձակումները Չինաստանից են տեղի ունենում, բայց ամեն դեպքում հավանականություն կա, …

կարդալ ավելին

Ամենազոր ինտերնետը

19.12.2009

«You tube» կայքը լայն դաշտ է բացում ստեղծագործական ջիղ ունեցող մարդկանց համար, քանի որ, ինչպես պարզվել է, այդ կայքի օգնությամբ են հսկա կինոընկերությունները նոր գաղափարներ ու հեղինակներ գտնում: Ուրուգվայցի Ֆեդե Ալվարեսն ընդամենը մեկ ամիս առաջ է կայքում տեղադրել իր արտադրության կարճ անիմացիոն հոլովակը, եւ հիմա արդեն Հոլիվուդյան խոշոր ընկերությունից 30 մլն դոլար բյուջե ունեցող լիամետրաժ …

կարդալ ավելին

Կադրային բախումներ ԿԳՆ-ում

08.12.2009

ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունում աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում: Բանն այն է, որ ԿԳ նախարարության աշխատակիցները հիմնականում Հանրապետական եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամներ են: ԿԳ ՀՀԿ-ական նախարար Աշոտ Աշոտյանի եւ ԿԳ նախկին նախարար ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանի թիմակիցները լուրջ բախումներ են ունենում: ԿԳՆ-ում վարչական աշխատողները բաժանվել են երկու մասի` հանրապետականներ եւ դաշնակցականներ, որի պատճառով …

կարդալ ավելին

ICQ-ն վաճառվում է

21.11.2009

AOL ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել շատ երկրներում լայն տարածում եւ ճանաչում ունեցող ակնթարթային շփման հնարավորություն ընձեռող ծառայությունը՝ ICQ-ն: Վաճառքի գինը հավանաբար կկազմի 300 միլիոն դոլար: Ամերիկյան AOL ընկերությունը վարձել է Morgan Stanley եւ Allen & Co ներդրումային բանկերին, որպեսզի իրականացնի ICQ ծառայության վաճառքը: ICQ-ով հետաքրքրվել են երկու ոչ ամերիկյան ընկերություն, ինչի պատճառով էլ AOL-ը …

կարդալ ավելին

Կրճատումներ Adobe-ում

11.11.2009

Համակարգչային ծրագրերի աշխարհի խոշորագույն արտադրողներից մեկը՝ հանրահայտ Adobe ընկերությունը, մտադիր է առաջիկայում կրճատել 680 հոգու, որը նրա աշխատակազմի շուջ 9%-ն է կազմում։ «Օպտիմալացումը», նախնական տվյալներով, ընկերությանը կարժենա 65-71 միլիոն դոլար, որը կվճարվի աշխատանքից ազատվածներին՝ որպես պայմանագրերի խզման դիմաց փոխհատուցում։ Աշխատանքը կորցնելու վտանգը, սակայն, չի սպառնում Omniture ընկերության աշխատակիցներին (Adobe-ը գնել էր այս ընկերությունը 2009թ. հոկտեմբերին)։ …

կարդալ ավելին

Տուգանել է «Google»-ին

05.11.2009

Թուրքիան տուգանել է «Google» ընկերությանը, քանի որ վերջինս չի վճարել գովազդի շահույթից ստացված հարկերը: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» կայքը: Հարկային պարտավորություններից խուսափելու համար Google-ի տուգանքը սահմանվել է 71 միլիոն թուրքական լիրա (45 միլիոն ԱՄՆ դոլար): Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

կարդալ ավելին

Ինտերնետը` 40 տարեկան

30.10.2009

1969 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ համակարգիչների միջեւ կապ է հաստատվել Arpanet ցանցով, որը ներկայիս ինտերնետի ռազմական նախատիպն էր: «Ինտերնետ» բառը նշանակում է՝ միջցանցային եւ սկսել է օգտագործվել 1977-ից: 40 տարի առաջ Arpanet-ով ուսանող Չառլի Քլայնն ուղարկել է առաջին հաղորդագրությունը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Սթենֆորդի հետազոտական ինստիտուտ: Դա «login» բառն էր, որից տեղ հասան միայն …

կարդալ ավելին

Տերդ մեռնի, գիտություն

10.09.2009

«Fujitsu» ճապոնական ընկերությունը մշակել է ընդամենը 5 սմ հաստություն ունեցող փոքրիկ համակարգիչ: Չնայած չափերին` ESPRIMO Q1500 համակարգիչն իր մեջ ներառում է սովորական բարձրակարգ համակարգչի գրեթե բոլոր գործառույթները: Նորարարության կոշտ սկավառակն ունի 320 Gb տարողունակություն: Համակարգչի քաշը կազմում է ընդամենը 1,7 կգ: Ակնկալվում է, որ նոր մինի համակարգիչը կթողարկվի գերմանական շուկա սեպտեմբերի վերջին: Համակարգչի գինը կազմում …

կարդալ ավելին

DigiTec Expo 2009

27.08.2009

Ամեն տարի, հոկտեմբեր ամսին Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների եւ Բարձր տեխնոլոգիաների ընկերությունները շտապում են տեղեր զբաղեցնել DigiTec Expo 2009 խոշորագույն տարածաշրջանային ցուցահանդեսում: Բազմաթիվ ընկերություններ պատրաստվում են մասնակցել այս միջոցառմանը` նպատակ ունենալով ներկայացնել իրենց նորագույն լուծումները, հաստատել փոխշահավետ գործարար կապեր եւ ծանոթանալ այլ ընկերությունների կողմից առաջարկվող նորագույն լուծումներին: Տասնյակ տաղավարներ ներկայացնում են ՏՀՏ/Բարձր տեխնոլոգիաների ընկերությունների լավագույն …

կարդալ ավելին

Բանակցում են

25.08.2009

Ռուսական «Ռոսնանո» պետական ձեռնարկությունը բանակցություններ է վարում Advanced Micro Devices ամերիկյան ընկերության հետ, որը հանդիսանում է Intel-ի գլխավոր մրցակիցը հիշասարքերի, նոր սերնդի բջջային հեռախոսների համար նախատեսված 65 նանոմետրանոց չիպերի շուկայում: Հիշեցնենք, որ Advanced Micro Devices-ն ամերիկյան ընկերություն է, որն աշխատում է միկրոէլեկտրոնիկայի ոլորտում` մասնագիտանալով համակարգիչների համար նախատեսված չիպերի արտադրության վրա: 2009թ. երկրորդ եռամսյակում ընկերության եկամուտը …

կարդալ ավելին

Մրցույթ

25.08.2009

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը լրագրողների մրցույթ է հայտարարում`«Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏ) եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով: Մրցույթի նպատակն է՝ խթանել Հայաստանի Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները: Ներկայացված են հետեւյալ անվանակարգերը` լավագույն հոդված, լավագույն հարցազրույց, լավագույն ռադիոռեպորտաժ, լավագույն հեռուստառեպորտաժ, լավագույն …

կարդալ ավելին

Հասանելի է նաեւ հայերենը

22.06.2009

«Windows XP», «Windows vista» եւ «Office 2007» ծրագրերն արդեն հասանելի են հայերեն լեզվով եւ տրամադրվում են անվճար: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը` հավելելով, որ այդ ծրագրային ապահովման անգլերեն տարբերակների փոխարեն կարելի է դրանց հայերենը ներբեռնել ինտերնետից կամ դիմել «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան գրասենյակ: Գ. Բարսեղյանի խոսքով` «Office 2007» գրասենյակային …

կարդալ ավելին

Արդեն մենք ենք փող ուղարկում

18.06.2009

Թե՛ Արժույթի միջազգային հիմնադրամը, թե՛ միջազգային ու հայաստանյան այլ կառույցները բազմիցս նշել են, որ Հայաստանի տնտեսության վրա բացասական ազդեցություն թողնող գործոնների թվում չափից դուրս մեծ կախվածությունն է Ռուսաստանից։ Ռազմավարական գործընկեր լինելուց բացի, այս երկիրը նաեւ Հայաստանի ամենամեծ առեւտրային գործընկերն է ու ներդրողը։ Եվ, իհարկե, տնտեսության վրա ամենամեծ ազդեցություն թողնում են հիմնականում Ռուսաստանից եկող մասնավոր դրամական …

կարդալ ավելին

«Հայաստանի ապագան կրթված մարդկանց հանրությունն է»

02.06.2009

ABBYY ընկերության փոխնախագահն է: Ընկերությունը ստեղծել է այնպիսի հայտնի ծրագրեր, ինչպիսիք են «Lingvo»-ն եւ «FineReader»-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 բառարաններ, իսկ յուրաքանչյուր երկրորդ սքաները համալրված է տեքստի ճանաչման «Fine Reader» ծրագրով: Ա. Փախչանյանը ծնվել է 1968թ. Երեւանում: Սովորել է ԵՊՀ-ին կից ֆիզիկամաթեմատիկական դպրոցում, ապա ավարտել է Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը …

կարդալ ավելին

Ուզում է համագործակցել

10.05.2009

«Microsoft» ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել է, որ համագործակցության եզրեր է փնտրում «Yahoo»-ի հետ եւ հույս ունի, որ այդ համագործակցությունից կծնվեն «ավելի լավ ապրանքներ»: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, Բալմերի ուղեւորությունը Սան Ֆրանցիսկոյի ծոց ասեկոսեների տեղիք է տվել: Ենթադրվում է, որ նա այնտեղ է մեկնել «Yahoo»-ի գործադիր տնօրեն Քերոլ Բարցի հետ գործարքի մանրամասները քննարկելու նպատակով: …

կարդալ ավելին

«Եթե լինի իրական ցանկություն, կլինի նաեւ արդյունք»

09.04.2009

ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը` ՀՀ-ում IT-ի հեռանկարների շուրջ` հատուկ «168 Ժամի» համար Դավիթ Յանը ABBYY ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է: ABBYY-ն ստեղծել է այնպիսի հայտնի ծրագրեր, ինչպիսիք են Lingvo-ն եւ FineReader-ը: Այսօր աշխարհի 138 երկրներում կիրառվում են 10 լեզվական ուղղություններով 128 լեզվական բառարաններ, իսկ յուրաքանչյուր երկրորդ սկաները համալրված է …

կարդալ ավելին

Համարյա առաջինը` վերջից

28.03.2009

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վերաբերյալ Համաշխարհային տնտեսական համաժողովի հրապարակած վերջին զեկույցում Հայաստանը 134 երկրների շարքում գրավել է 114-րդ հորիզոնականը: Կազմակերպությունը, որը շուրջ քառասուն տարի աշխատում է համաշխարհային տնտեսության զարգացման եւ ամրապնդման ուղղությամբ եւ կազմակերպում է Դավոսի տնտեսական համաժողովը, վիճակագրական տվյալները հաշվի առնելուց բացի, հարցումների միջոցով դիտարկել է իրավիճակը 9 ոլորտներում` տնտեսական-քաղաքական միջավայրից մինչեւ գործարար շրջանակներում եւ …

կարդալ ավելին