Մրցույթ

25/08/2009

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միությունը լրագրողների մրցույթ է հայտարարում`«Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցական Տեխնոլոգիաների (ՏՀՏ) եւ Բարձր տեխնոլոգիաների ոլորտի լուսաբանումը ԶԼՄ-ներում» խորագրով: Մրցույթի նպատակն է՝ խթանել Հայաստանի Տեղեկատվական եւ Հեռահաղորդակցության Տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը, բարձրացնել հասարակության իրազեկությունը ոլորտի զարգացումների մասին, խորացնել ՏՀՏ թեմատիկայով ստեղծագործող լրագրողների հմտությունները:

Ներկայացված են հետեւյալ անվանակարգերը` լավագույն հոդված, լավագույն հարցազրույց, լավագույն ռադիոռեպորտաժ, լավագույն հեռուստառեպորտաժ, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն ֆոտոլուր (ֆոտոռեպորտաժ, լավագույն ֆելիետոն) պամֆլետ, DigiTec Expo 2009 լավագույն լուսաբանում:

Յուրաքանչյուր անվանակարգ ունի համապատասխան 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի մրցանակներ: Սահմանված է նաեւ «հատուկ մրցանակ» անվանակարգ:

Հայտերի եւ նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2009թ. դեկտեմբերի 15-ը, բացառությամբ «Digitec Expo 2009 լավագույն լուսաբանում» անվանակարգի, որի վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 2-ը: Աշխատանքները պետք է ներկայացնել CD, VCD, DVD, կամ USB flash թվային կրիչների վրա: Անհրաժեշտ է լրացնել նաեւ մասնակցության հայտը: Նյութերը եւ հայտը ուղարկել [email protected] հասցեով կամ այցելել ք. Երեւան, Բուզանդ 1/3, 4-րդ հարկ:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2009թ. վերջին` ՏՀՏ ոլորտի տարեմուտի տոնին: Ժյուրիի կազմում կլինեն ՏՀՏ ոլորտի մասնագետներ: Ժյուրիի կազմը կհայտարարվի սեպտեմբերի 20-ին: «Digitec Expo 2009 լավագույն լուսաբանում» անվանակարգի մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2009թ. հոկտեմբերի 4-ին` Digitec Expo 2009 ցուցահանդեսի շրջանակներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել`
Պատասխանատու` Ռուզան Ապրեսյան
Հեռ.` (010) 54-88-81, (010) 54-88-82
Էլ. Փոստ` [email protected]
Բջջ.` 091 248881