ICQ-ն վաճառվում է

21/11/2009

AOL ընկերությունը պատրաստվում է վաճառքի հանել շատ երկրներում լայն տարածում եւ ճանաչում ունեցող ակնթարթային շփման հնարավորություն ընձեռող ծառայությունը՝ ICQ-ն: Վաճառքի գինը հավանաբար կկազմի 300 միլիոն դոլար: Ամերիկյան AOL ընկերությունը վարձել է Morgan Stanley եւ Allen & Co ներդրումային բանկերին, որպեսզի իրականացնի ICQ ծառայության վաճառքը: ICQ-ով հետաքրքրվել են երկու ոչ ամերիկյան ընկերություն, ինչի պատճառով էլ AOL-ը որոշել է վաճառել իր այդ ծառայությունը եւ ստանալ 300 միլիոն դոլար: AOL-ը ICQ-ն գնել էր 1998 թվականին, իսրայելական Mirabilis ընկերությունից՝ 287 միլիոն դոլարով: ICQ-ն մինչեւ այժմ տեղակայված է Իսրայելում եւ ունի 100 հոգանոց աշխատակազմ: