Ինտերնետը` 40 տարեկան

30/10/2009

1969 թ. հոկտեմբերի 29-ին առաջին անգամ համակարգիչների միջեւ կապ է հաստատվել Arpanet ցանցով, որը ներկայիս ինտերնետի ռազմական նախատիպն էր: «Ինտերնետ» բառը նշանակում է՝ միջցանցային եւ սկսել է օգտագործվել 1977-ից: 40 տարի առաջ Arpanet-ով ուսանող Չառլի Քլայնն ուղարկել է առաջին հաղորդագրությունը՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանից Սթենֆորդի հետազոտական ինստիտուտ: Դա «login» բառն էր, որից տեղ հասան միայն l եւ o տառերը: Այսպիսով, առաջին բառ-հաղորդագրությունը եղել է lo-ն: