Թուրքիան տուգանել է «Google» ընկերությանը, քանի որ վերջինս չի վճարել գովազդի շահույթից ստացված հարկերը: Այս մասին հայտնում է թուրքական «Haberler» կայքը: Հարկային պարտավորություններից խուսափելու համար Google-ի տուգանքը սահմանվել է 71 միլիոն թուրքական լիրա (45 միլիոն ԱՄՆ դոլար): Այլ մանրամասներ չեն հաղորդվում: